Հարցազրույց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանի հետ
–Միջազգային շուկայում շաքարավազի գինը շատ դեպքերում նույնիսկ իջել է։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի շուկայում շաքարավազի թանկացումը։
–Պետության կողմից պետք է լինի վերահսկողություն։ Բացի այդ՝ պետք է քվոտաներ լինեն։ Եթե մեկը 99% ունի որոշ ապրանքի ներկրման գործում, ապա պետությունը պետք է քվոտաներ սահմանի, որի համար պայքարեն գործարարները. ով ավելի լավ առաջարկ կտա, նա էլ կստանա։ Պետք է մրցակցություն լինի։ Այդ պրակտիկան մեզ մոտ չկա։ Շաքարավազի 99%-ը մի ձեռնարկություն է ներկրում... Գոյություն ունեն մաթեմատիկական վիճակագրության օրենքներ, որոնց համաձայն պետք է լինի ուղիղ կապ արտաքին ու ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխությունների միջև։ Մեր երկրում այդ կապը, մեծ հաշվով, չկա, հազվագյուտ դեպքերում է միայն նկատվում, երբ, օրինակ, շատ էական գնային տատանում կա։ Անպատժելի ու անվերահսկելի վիճակն է այստեղ։ Պետական մարմինները ինչ–ինչ պատճառներով չեն խորանում այս ամենի մեջ։
–Պետական կառույցների կմեկնաբանություններն ու պարզաբանումները գնաճի կամ գնի տատանումների վերաբերյալ Ձեզ գոհացնու՞մ են...
–Նրանք ինձ չեն գոհացնում։ Ներկայացրած թվերով գուցե համընկնում է ամեն ինչ, բայց իրականում մանիպուլյացիաներ են տեղի ունենում։
–Վերջերս «Բջնի» և «Ջերմուկ» ապրանքանիշների գները շուկայում 10-20 դրամով բարձրացան։ Արտադրողները պատճառաբանեցին, թե շահույթ չունեն, մինչդեռ այդ ապրանքները չեն ներկրվում Հայաստան ու արտաքին շուկայի գնային տատանումների հետ ոչ մի կապ չունեն։ Իսկ հիմա հանկարծ շահույթ չունե՞ն։ Ըստ Ձեզ՝ սա՞ ինչով էր պայմանավորված։
–Ընդհանրապես այդ հանքային ջրին ձեռնարկատերերը միայն բնավճար են տալիս, ինչը շատ փոքր թիվ է ապրանքի արժեքի մեջ։ Եթե ձեռնարկությունը բարձրացնում է ապրանքի գինը, բայց միաժամանակ գործում է հարկման գործուն մեխանիզմը, ապա դա վերադառնում է թոշակի, նպաստի կամ այլ ձևերով, և այդ դեպքում բողոքի տեղ առանձնապես չկա։ Բայց մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ դա այդպես չէ։ Այսինքն՝ եկամուտները և հարկերը թափանցիկ չեն։
–Այսինքն՝ այս ընկերությունները արհեստական կերպո՞վ են բարձրացրել գները։
–Մենք կասկածում ենք, որ այո։
–Իսկ գնաճի կարգավորման՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը ինչպե՞ս կգնահատեք։
–Ուրեմն եղավ մի որոշում, որը մնաց թղթի վրա. որոշ ապրանքատեսակների վրա ժամանակավորապես սահմանային գներ սահմանելու որոշում եղավ։ Այսինքն՝ կառավարությունը կարծես թե... դոփում է, ինտենսիվ չի զբաղվում այս հարցերով։
–Ստացվում է այսպես. Կառավարության «ոչ այնքան ինտենսիվ» քաղաքականությունը իրականում է ավելի է խորացնում այս խնդիրը։ Նման դատողության հետ կարո՞ղ եք համաձայնել։
–Հիմնավորումներ միշտ էլ գտնվում են։ Ես կուզենայի մի բան էլ ասել. մենք, բացի ամեն ինչից, պետք է նայենք նաև գների աճը՝ համադրած ընտրությունների հետ։ Ընտրություններից առաջ դանդաղում է գնաճը, ընտրություններից հետո գալիս է մի նոր ալիք։ Կուզենայի մի բան էլ ավելացնել՝ գոյություն ունի նաև թաքնված գնաճ՝ եթե շաքարավազի մեջ խոնավության տոկոսը նորմայից բարձր է, կոֆեի մեջ կոֆեինի տոկոսը պակաս է և այլն։ Այսինքն՝ ոչ ոք չի հետևում, օրինակ, հացի քաշին, որը գնել է, կամ նույն կոֆեի դեպքում. ոչ մի սպառող դա չի անում։ Իսկ ՏՄՊՊՀ–ը հենց դրանով պետք է զբաղվի, դա իր գործառույթն է, որից խուսափում է։
Արմեն Պողոսյան

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը