Հարցազրույց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը։
-Առաջին՝ թեև սա համապետական ընտրություն չէ, սակայն իր նշանակությամբ պակաս կարևոր չէ։ Սակայն նկատեմ, որ ընտրարշավային գործընթացները լայն թափով չիրականացվեցին։ Երկրորդ՝ իշխանություններն ամեն գնով այս ընտրություններին փորձեցին հաղորդել ոչ քաղաքական բնույթ։ Մյուս կողմից, տեր-պետրոսյանական ընդդիմությունն էլ նպաստեց, որ իրականության մեջ այս ընտրարշավը վերածվի ոչ քաղաքականի, չնայած որ ի սկզբանե հակառակն էր ասվում։
-Այսի՞նքն։
-Մայիսի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ նրան նույնացրեցին իշխանության հետ։ Այսինքն գաղափարական հակադրություն չկար։ Դրանով իսկ նախընտրական պայքարը տեղափոխվեց զուտ իշխանություն վերցնելու հարթություն։
-ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից։ Ի՞նչ եք կարծում, քարոզարշավի ընթացքում ձեզ հաջողվե՞ց ներկայանլ որպես իշխանությունից տարանջատված ուժ, և որո՞նք են այն առանցքային կետերը, որոնցով դուք տարբերվում եք մյուս ուժերից։
-Այս ընտրարշավում մենք գիտակից ընտրողի համար մի քանի շեշտադրումներով հստակեցրեցինք մեր դիրքը քաղաքական դաշտում և կարծում եմ, որ մեզ հաջողվեց մարդկանց հասցնել մեր մոտեցումներն ու մտահոգությունները։ Մենք տարբերվում ենք և՛ իշխանությունից, և՛ տեր-պետրոսյանական ընդդիմությունից։ Հիմնական տարբերությունն ազգային հարցերում է։ Մենք կոալիցիայից դուրս եկանք հայ-թուրքական հարաբերությունների հարցում իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Երկրորդ շեշտադրումը՝ մենք կարողացանք ցույց տալ, որ ընդդիմություն ենք ոչ միայն արտաքին քաղաքականության հարցերում, այլև ներքին կյանքում՝ հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության իրականացրած քայլերի առումով։ Այն, ինչը որ կառավարությունն իրականացնում է թե՛ հարկային քաղաքականության, և թե՛ տնտեսության մնացած ոլորտներում՝ ուղղակի կործանարար է հայ մարդու, մեր պետության համար։ Մեր երրորդ շեշտադրումը քաղաքապետական ընտրություններին էր վերաբերում։ Մենք ասում ենք, որ սա, անշուշտ, քաղաքական ընտրություն է և ոչ թե՝ կառավարչի։ Քաղաքապետի պաշտոնը մենք դիտում ենք որպես ազգային, պետական գործչի պաշտոն։
-Հնարավոր ընտրակեղծիքների դեմ ինչպե՞ս եք պայքարելու։
-Նախ, մենք դա փորձելու ենք կանխարգելել մեր ունեցած հնարավորություններով։ Դա առաջին հերթին հանձնաժողովներում մեր անդամների մասնակցությունն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը՝ մենք այս հարցում ակնկալում ենք շահագրգիռ մյուս ուժերի, դա կլինի ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ինչպես նաև դիտորդական առաքելությունների և հասարակության ակտիվ զանգվածի հետ համագործակցությունը։
-Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտրակեղծիքներն ազդեն արդյունքների վրա, ի՞նչ եք անելու։
-Ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր քայլերը՝ դրան տալու իրավական լուծում։ Մասնավորապես, հնարավորություն կա գործադրելու բողոքարկման մեխանիզմը։ Եվ, ի վերջո, կա նաև ընտրությունները չճանաչելու մեխանիզմը։
-Ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում առաջիկա ընտրություններում։
-Ես միշտ ասել եմ, հիմա էլ ասում՝ հաղթելու ենք։
-Եթե քաղաքապետ ընտրվեք, որո՞նք են լինելու Ձեր առաջին երեք որոշումները։
-Առաջին հիմնական խնդիրը, որը պետք է լուծվի, քաղաքի գույքագրումն է։ Այսօր այդպես էլ պարզ չէ, թե Երևանը ի՞նչ սեփականություն ունի։ Համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ օբյեկտներ ոչ միայն ստվերում են, այլև օր-օրի թալանվում են։ Երկրորդ՝ կադրային բանկի ձևավորում, որտեղ ընդգրկվելու առաջարկ է արվելու բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Երրորդ՝ վերահսկիչ մարմնի ձևավորում, որում ընդգրկված կլինեն մեր քաղաքական ընդդիմախոսները։ Մյուս կարևոր հարցը, որ մտադիր ենք իրականացնել, Երևանի գլխավոր հատակագծի վերանայման գործընթացի մեկնարկն է։ Մենք մտադիր ենք խիստ ակտիվացնել հասարակական կազմակերպությունների դերը Երևանի կառավարման գործում։ Ի վերջո, կառավարման մեր համակարգն ապահովելու է քաղաքական, տնտեսական, իրավական ազատություններ։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք ստեղծել ազատ խոսքի ամբիոն, որտեղ սոցիալական կամ քաղաքական ցանկացած խմբի հնարավորություն է տրվելու ազատորեն արտահայտել իր տեսակետները։ Մենք ձևավորելու ենք մայրաքաղաքի օմբուդսմենի ենթաինստիտուտ, որն անկախ է լինելու թե՛ վարչական շրջանի ղեկավարից, թե՛ քաղաքապետից։ Այլ ծրագրեր էլ կան։
-Դուք ասում եք, թե պետք է ազգային քաղաքապետ ունենալ՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդվող բոլոր ուժերին։ Սա կարո՞ղ ենք համարել այն քաղաքական նշագիծը, որով ՀՅԴ-ն մասնակցում է քաղաքապետի ընտրություններին։
-Ես իմ անձնական կարծիքն եմ ասում՝ սա ինչ-որ իմաստով ազգային հարցերում իրականացվող քաղաքականության հանդեպ վստահության քվեարկություն է, լակմուսի թղթի պես մի բան։ Այսօր հայ-թուրքական հարաբերությունների մասով, էստ էության, կա երկու ուղղություն՝ գործող իշխանություններինն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հարթակային ընդդիմության գրեթե նույնական մոտեցումները մի կողմից, մյուս կողմից՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումը։ Եթե մեր համաքաղաքացիները համակարծիք չեն հայ-թուրքականի մասով այժմ վարվող քաղաքականությանը, որը ողջունում է տեր-պետրոսյանական ընդդիմությունը՝ թող ձայնը տան ՀՅԴ-ին։ Ես վստահ եմ, որ մենք կունենաք բարձր աջակցություն։ Հասարակության զգալի մասն է այդպես մտածում, դրա ապացույցը ապրիլի 22-ին հաջորդած հանրային տրամադրություններն էին, երթն էր...
Արծվիկ Մինասյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը