Լրահոս

09.06.2012 14:19


Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին

Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային: Ընդգծելով հայ-լեհական կանոնավոր զարգացող հարաբերությունների բարձր մակարդակը՝ Հանրապետության ղեկավարն այդ գործում կարևորել է երկկողմ բարձաստիճան փոխայցելությունները և հույս հայտնել, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի խոսքով, Հայաստանի կենտրոնական և Լեհաստանի ազգային բանկերի միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը լավ հիմքերի վրա է դրված, ինչը, հանդիպման մասնակիցների հավաստմամբ, շատ կարևոր է եվրոպական ինտեգրման ուղին որդեգրած Հայաստանի ֆինանսական համակարգի առավել կատարելագործման համար:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են նաև տարբեր բնագավառներում երկու երկրների երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Այս խորագրի վերջին նյութերը