Քաղաքական

18.01.2011 11:23


Կարեն Կարապետյանն ու Հրայր Թովմասյանը ե՞րբ կանդամագրվեն ՀՀԿ–ին

Կարեն Կարապետյանն ու Հրայր Թովմասյանը ե՞րբ կանդամագրվեն ՀՀԿ–ին

«7օր»-ը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն անդամագրվելո՞ւ են ՀՀԿ-ին։

-Երբեք չեմ կարող ասել՝ ի՞նչ կարող է լինել։ Գուշակցություններ չեմ անում։ Բայց այս պահին նրանք հանրապետականներ չեն, նրանք անկուսակցական են, բայց մեր կուսակցության համակիրն են և նախագահ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչները,-պատասխանել է նա՝ հավելելով,-Հանրապետական կուսակցությունը շահեկանորեն տարբերվում է որոշ կուսակցություններից նրանով, որ երբեք կուսակցամոլությամբ չի տառապում և իր համակիրներին երբեք ամեն գնով չի պարտադրել դառնալ hանրապետական։ Այս առումով ՀՀԿ-ն ունի նաև համակիրների մեծ բանակ, որոնց մեջ մտնում են նաև թե՛ քաղաքապետը և թե՛ արդարադատության նախարարը։

Հիշեցնենք, որ 2009–2010թթ. Հայաստանի հանրապետական կուսակցությանն իրար հետևից  անդամագրվեցին նախկին ԱԺՄ-ական, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պետական կառավարման համակարգի մի շարք անդամներ և ուրիշներ։ Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես պարզել էր «7օր»-ը, նրանցից շատերն անգամ Գարեգին Նժդեհի իրական ազգանունը չգիտեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը