Ժամանակն է՝ Ադրբեջանը դադարեցնի Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիան և կյանքի կոչվի առկա իրավարարությունը
Տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տարբեր ուղիներ են առաջարկվել: Վերջերս՝ 2012թ. հունիսի 5-ին, ամերիկացի չորս փորձագետի մասնակցությամբ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում տեղի են ունեցել քննարկումներ հետևյալ վերտառությամբ. Լեռնային Ղարաբաղ. Արդյո՞ք սառեցված հակամարտությունը կվերաճի տաքի (Nagorno-Karabagh: Will the Frozen Conflict Turn Hot?): Ի դեպ, ուշագրավ է քննարկումների ամսաթվի ու նյութի և Ադրբեջանի կողմից հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը Հայաստանի Հանրապետության վրա իրականացրած հարձակման զուգադիպությունը: Ինչևիցե, անցնենք բուն նյութին:
Ցավոք, ես ներկա չեմ եղել այդ քննարկմանը և ծանոթ չեմ մանրամասներին: Այսուհանդերձ, արծարծված գաղափարներից մի միտք գրավեց ուշադրությունս, որին էլ կուզեմ անդրադառնալ: Միտքը հնչեցվել է Վաշինգտոնում գործող Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի (American Foreign Policy Council) ավագ փորձագետ պրն. Վեյն Մերրիի (Wayne Merry) կողմից: Գաղափարը վերաբերում է ԼՂ հակամարտությունը հարկադիր իրավարարությամբ լուծելուն: Ըստ լրատվական գործակալությունների՝ նա ասել է հետևյալը. «Միջնորդները չեն բանակցում. երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը թույլ չեն տալիս, որ նրանց աշխատանքն արդյունք տա: Հիմա, այս իրավիճակում, ժամանակն է միջնորդությունից անցնել հարկադիր իրավարարության» (“Mediators don't negotiate: both sides – Azerbaijan and Armenia don’t let their job work. Now, in this case, it’s time to move from mediation to forceful arbitration”.) [1]
Հնչած միտքն սկզբունքորեն տարբերվում է ԼՂ հակամարտության լուծմանը միտված մինչ այժմ արտահայտված մտքերից: Եթե առ այսօր հիմնական սկզբունքն այն էր, որ հակամարտության կողմերը պիտի իրենք հանգեն փոխադարձաբար ընդունելի տարբերակի, իսկ միջնորդ երկրները՝ տվյալ դեպքում Մինսկի խումբը և դրա եռանախագահները, պիտի նպաստեն դրան և հանդիսանան պայմանավորվածությունների կատարման երաշխավորը, ապա այս դեպքում առաջին անգամ հնչում է հակամարտությունն առանց կողմերի համաձայնության, միգուցե անգամ նրանց կամքին հակառակ, լուծելու գաղափարը:
Հաշվի առնելով, որ ամերիկյան արտաքին քաղաքականության մշակման մեջ առկա ավանդույթը՝ նախ փորձագիտական մակարդակով հնչեցնել մտքեր, դրանք դնել շրջանառության մեջ, ապաև որոշակի հանգամանքների դեպքում, դրանք կիրառել գործնական քաղաքականության ոլորտում՝ այս գաղափարն ավելի հանգամանալից վերլուծության է արժանի: Առավել ևս, որ պրն. Վեյն Մերրիի ներկայումս ներկացարած կառույցը՝ Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհուրդը, էական ազդեցություն ունի ԱՄՆ քաղաքականության մեջ նոր մոտեցումների մշակման վրա: Ինքը՝ Վեյն Մերրին նախկին փորձառու դիվանագետ է՝ տասնամյակների աշխատանքային փորձով Պետքարտուղարությունում և Պաշտպանության նախարարությունում: Հարկ է ընդգծել, որ ցանկացած պարտադրանք, իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է պատերազմական գոտում հարկադիր իրավարարության կիրառման մասին, պահանջելու է մեծաթիվ «խաղաղարարների» առկայություն: Ակնհայտ է նաև, որ շատ երկրներ շահագրգռված կլինեն ԼՂ հակամարտության գոտում՝ այն է Իրանի հյուսիսային սահմանին, մեծաթիվ «խաղաղարարներ» տեղակայելու հարցում:
Հիմա տեսնենք՝ առաջին հայացքից Վեյն Մերրիի խիստ նորարարական թվացող այս միտքը, որքանով է իրականում նորը: Խորքի մեջ, այս միտքը բնավ էլ նոր չէ: Ըստ էության, իրավարարությունը ներկա հակամարտության լուծման այն ձևն էր, որ նախ որդեգրել էր Փարիզի խաղաղության վեհաժողովը (1919-1920թթ.), ապաև դրան հաջորդած և դրանից ածանցված Ազգերի լիգան (1920-1946թթ.) և, բնականաբար, այն փոխանցվել է վերջինիս իրավահաջորդ Միացյալ ազգերի կազմակերպությանը:
Դիվանագետները, քաղաքական և հասարակական գործիչները, փորձագետները, խոսելով ԼՂ հակամարտության մասին, հաճախ են գործածում «սառեցված հակամարտություն» բառակապակցությունը: Սա հակամարտության միանգամայն ճիշտ բնորոշում է, սակայն հիմնական սխալն այն է, որ նրանցից շատերը «սառեցումը» հաշվում են 1990-ականներից: Իսկ իրականության մեջ բնավ այդպես չէ: Հակամարտությունն առաջացել է այն ժամանակ, երբ առաջին անգամ պատմության թատերաբեմում 1918թ. հայտնված Ադրբեջանական Հանրապետությունը առանց որևէ իրավական կամ այլ հիմքերի սկսեց հավակնություններ ցուցաբերել նախկին Ռուսաստանի կայսրության Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների ողջ տարածքի նկատմամբ՝ առանց հաշվի առնելու դրանց ժողովրդագրական պատկերը: Բնականաբար, այս մոտեցումն անընդունելի էր Փարիզի վեհաժողովում ներկայացված Մեծ տերությունների՝ ԱՄՆ, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի, համար, քանզի նոր պետությունների ստեղծման և դրանց սահմանների հստակեցման հարցում նրանք իրենց որոշումները խարսխում էին ոչ թե հանգուցյալ պետությունների նախկին վարչական սահմանների, այլ Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից առաջ քաշած ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա:
Այսու, երբ Փարիզի խաղաղության վեհաժողովի Լոնդոնի առաջին կոնֆերանսը (12 փետրվարի – 10 ապրիլի, 1920թ.) 1920թ. փետրվարի 16-ին[2] կրկին հանգամանալից անդրադարձավ Հայաստանի Հանրապետության սահմանների հարցին, որոշվեց Մեծ տերությունների մեկական ներկայացուցչի մասնակցությամբ ստեղծել հանձնախումբ «Հայաստանի նորանկախ պետության սահմանների վերաբերյալ» (on the boundaries of a new independent State of Armenia):[3]Ըստ այդ որոշման, 1920թ. փետրվարի 21-ին Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծվեց նշյալ հանձնախումբը,[4] որի պատրաստած 24 փետրվարի 1920թ. թվակիր փաստաթուղթը, վերնագրված՝ «Զեկույց ևառաջարկներՀայաստանիսահմաններըորոշող հանձնախմբի»(Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia)[5] քննության դրվեց փետրվարի 27-ին:[6]
Նիստը նախագահողը՝ Բրիտանական կայսրության արտաքին հարաբերությունների քարտուղար լորդ Քըրզընը (Lord Curzon), անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև առկա տարածքային խնդիրներին, նշեց, որ «Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շրջանները վեճի առարկա են: Այնտեղի բնակչությունը մեծ մասամբ հայկական է, բացի մի հատվածի, որը գրեթե ամբողջովին թաթարաբնակ է:[7](“the regions of Karabagh, Zangezur and Nakhitchevan were in dispute. The population there was chiefly Armenian, except for a part which was almost wholly Tartar.”)Հարկ եմ համարում շեշտել, որ խոսքը չէր գնում Լեռնային Ղարաբաղի, առավել ևս հետագայում նրա մի մասի վրա ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին, այլ Ղարաբաղի մասին, որն իր մեջ ընդգրկում է նաև Դաշտային Ղարաբաղը:
Խնդրո առարկա փաստաթուղթը, որն արտահայտում էր Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի միացյալ տեսակետը Հարավային Կովկասում սահմանների որոշման հարցում, նախատեսում էր նախ սպասել, որպեսզի կողմերն ինքնուրույնաբար գան համաձայնության, ապա, անհաջողության դեպքում, սահմանները որոշել իրավարարությամբ. «Ինչվերաբերումէ ՀայաստանիպետությանևՎրաստանի, ինչպեսնաևԱդրբեջանի սահմանին, ապաՀանձնաժողովըգտնումէ, որներկայումս նախընտրելիէսպասելվերոնշյալսահմաններիհստակեցման վերաբերյալայնպիսիհամաձայնությանարդյունքների, որոնց երեքհանրապետություններնիրենքկհանգենպայմանագրերի մեջ: Այնդեպքում, եթեսույնհանրապետություններնիրենց սահմաններիվերաբերյալչենհանգիորևէհամաձայնության, ապահարցըպետքէփոխանցվիԱզգերիլիգայիիրավարարությանը, որըկստեղծիմիջդաշնակցայինՀանձնաժողով՝տեղում որոշելուվերոնշյալսահմանները՝հաշվիառնելով, որպես սկզբունք, ազգագրականտվյալները»: (As regards the boundary between the State of Armenia and Georgia and Azerbaijan, the Commission considers that, it is advisable for the present to await the results of the agreement, provided for in the treaties existing between the three Republics, in regard to the delimitation of their respective frontiers by the States themselves. In the event of these Republics not arriving at an agreement respecting their frontiers, resort must be had to arbitration by the League of Nations, which would appoint an interallied Commission to settle on the spot the frontiers referred to above, taking into account, in principle, ethnographical data.)
Ինչպես վերոշարադրյալից ակնհայտ է, Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Վրաստան, սահմանն իրավարարությամբ լուծելու սկզբունքն առաջարկվել և ընդունվել է դեռևս 1920թ. փետրվարի 24-ի Մեծ տերությունների միացյալ փաստաթղթով: Ավելին և ամենակարևորը՝ հստակեցվել է սահմանազատման (delimitation) սկզբունքը՝ «հաշվիառնելով, որպես սկզբունք, ազգագրականտվյալները» (taking into account, in principle, ethnographical data):Ընդսմին, զեկույցին կից տրված էր համապատասխան քարտեզը:[8] Ըստ այդ փաստաթղթի, հաշվի առնելով 1920թ. Հարավային Կովկասում տիրող ազգագրական պատկերը, Հայաստանի Հանրապետության տարածք էր համարվում ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղի զգալի մասը:
Հույժ կարևոր է, որ նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, November 22, 1920) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ (Full Report, Annex I, No 2), որը վկայում է, որ Միացյալ Նահանգները ճանաչել են նշյալ փաստաթղթի իրավական էությունն ու օրինականությունը: Նշյալ դրույթները ներառվել են նաև Սևրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մեջ, որպես 92-րդ հոդված. «ՀայաստանիևԱդրբեջանի, ինչպեսնաևՎրաստանի, միջևսահմաններըկորոշվենշահագրգիռերկրներիուղղակիհամաձայնությանմիջոցով: Այնդեպքում, երբշահագրգիռերկրներըմինչև 89-րդհոդվածումհիշատակվածորոշմանօրըչենկարողանահամաձայնությամբորոշելսահմանները, ապախնդրոառարկասահմանըկորոշվիԳլխավորդաշնակիցուժերիկողմից, որոնքէլտեղում կիրականացնեննաևսահմանանշումը»: (The frontiers between Armenia and Azerbaijan and Georgia respectively will be determined by direct agreement between the states concerned. In the either case the States concerned have failed to determine the frontier by agreement at the date of the decision referred to in Article 89, the frontier line in question will be determined by the Principal Allied Powers, who will also provide for its being traced on the spot).
Ամփոփելով վերոշարադարյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունը. պրն. Վեյն Մերրիի առաջարկը ԼՂ հակամարտությունը իրավարարությամբ լուծելու վերաբերյալ միանգամայն ընդունելի և իրատեսական է, քանի որ այն ոչ միայն արտահայտում է արդեն իսկ ամրագրված և Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կողմից ընդունված որոշումը, այլև, որն ավելի կարևոր է, խարսխված է ժողովրդավարական այնպիսի սկզբունքի վրա, ինչպիսին ազգագրական տվյալներն է (ethnographical data):Բնականաբար, իրավարարության հիմք կարող է հանդիսանալ միմիայն 1920թ. ազգագրական պատկերը, քանի որ ինչ տեղի է ունեցել 1920թ. հետո՝ Ադրբեջանի և Հայաստանի անկախ հանրապետությունների բռնազավթում օտար երկրի զինված ուժերի՝ 11-րդ Կարմիր բանակի կողմից, ապաև դրանց բռնակցումը Սովետական Ռուսաստանին ու դրա նոր տարազումին՝ Սովետական Միությանը, միջազգային իրավունքի կոպիտ և անսակարկ ոտնահարում է, իսկ ինչպես ամրագրված է միջազգային իրավունքի մեջ՝ Ex injuria jus non oritur (իրավունքը չի կարող խարսխվել անօրինության վրա):
Հետևաբար, կարծում եմ, որ միջազգային հանրությունը և, առաջին հերթին, Միացյալ Նահանգները պիտի հետևեն ամերիկացի փորձագետ պրն. Վեյն Մերրիի առաջարկին և կյանքի կոչեն իրավարարության (arbitration) սկզբունքի վրա խարսխված արդեն իսկ առկա միջազգային փաստաթղթի որոշումը՝ այն է Ադրբեջանի Հանրապետությանը պարտադրեն, որ վերջինս իր զորքերը դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքը հանդիսացող Դաշտային Ղարաբաղից (իմ ոչ մասնագիտական հաշվումներով՝ 14 հազ. քկմ) և Նախիջևանից (5.4 հազ. քկմ):
Քանի դեռ Ադրբեջանի Հանրապետությունը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության տարածքի 19.4 հազ. քկմ, այլև շարունակում է հավակնություններ ցուցաբերել ադրբեջանական տևական օկուպացիայից ներկայումս ազատագրված Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ տարածաշրջանում կայունություն չի լինի:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, ամեն ջանք պիտի գործադրեն, որպեսզի հնարավորինս արագ կյանքի կոչվի իրենց իսկ որոշումը:
[2] Documents on British Foreign Policy 1919-1939, (ed. by R. Butler and J. Bury) First Series, v. VII, London, 1958, pp. 81-86. Document # 10: Consideration of the future boundaries of Armenia: decision to appoint an Allied commission to report thereupon, Feb. 16, 1920. [հետայսու` DBFP]
[4]Ibid, Document #20: Decisions of parts III and IV of the draft synopsis of the Turkish treaty (political clauses), p. 178.
[5] Սույն փաստաթուղթն ամբողջությամբ լույս է տեսել՝ Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson: Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Washington, November 22, 1920, (prepared by Ara Papian). Yerevan, 2011, pp. 98-112.
[8] Քարտեզը պահվում է ԱՄՆ պետական արխիվում (National Archives and Records Adminstration) և տպագրված է Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson: Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Washington, November 22, 1920, (prepared by Ara Papian). Yerevan, 2011, p. 328.
Ժամանակն է՝ Ադրբեջանը դադարեցնի Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիան և կյանքի կոչվի առկա իրավարարությունը
Տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տարբեր ուղիներ են առաջարկվել: Վերջերս՝ 2012թ. հունիսի 5-ին, ամերիկացի չորս փորձագետի մասնակցությամբ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում տեղի են ունեցել քննարկումներ հետևյալ վերտառությամբ. Լեռնային Ղարաբաղ. Արդյո՞ք սառեցված հակամարտությունը կվերաճի տաքի (Nagorno-Karabagh: Will the Frozen Conflict Turn Hot?): Ի դեպ, ուշագրավ է քննարկումների ամսաթվի ու նյութի և Ադրբեջանի կողմից հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը Հայաստանի Հանրապետության վրա իրականացրած հարձակման զուգադիպությունը: Ինչևիցե, անցնենք բուն նյութին:
Ցավոք, ես ներկա չեմ եղել այդ քննարկմանը և ծանոթ չեմ մանրամասներին: Այսուհանդերձ, արծարծված գաղափարներից մի միտք գրավեց ուշադրությունս, որին էլ կուզեմ անդրադառնալ: Միտքը հնչեցվել է Վաշինգտոնում գործող Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի (American Foreign Policy Council) ավագ փորձագետ պրն. Վեյն Մերրիի (Wayne Merry) կողմից: Գաղափարը վերաբերում է ԼՂ հակամարտությունը հարկադիր իրավարարությամբ լուծելուն: Ըստ լրատվական գործակալությունների՝ նա ասել է հետևյալը. «Միջնորդները չեն բանակցում. երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը թույլ չեն տալիս, որ նրանց աշխատանքն արդյունք տա: Հիմա, այս իրավիճակում, ժամանակն է միջնորդությունից անցնել հարկադիր իրավարարության» (“Mediators don't negotiate: both sides – Azerbaijan and Armenia don’t let their job work. Now, in this case, it’s time to move from mediation to forceful arbitration”.) [1]
Հնչած միտքն սկզբունքորեն տարբերվում է ԼՂ հակամարտության լուծմանը միտված մինչ այժմ արտահայտված մտքերից: Եթե առ այսօր հիմնական սկզբունքն այն էր, որ հակամարտության կողմերը պիտի իրենք հանգեն փոխադարձաբար ընդունելի տարբերակի, իսկ միջնորդ երկրները՝ տվյալ դեպքում Մինսկի խումբը և դրա եռանախագահները, պիտի նպաստեն դրան և հանդիսանան պայմանավորվածությունների կատարման երաշխավորը, ապա այս դեպքում առաջին անգամ հնչում է հակամարտությունն առանց կողմերի համաձայնության, միգուցե անգամ նրանց կամքին հակառակ, լուծելու գաղափարը:
Հաշվի առնելով, որ ամերիկյան արտաքին քաղաքականության մշակման մեջ առկա ավանդույթը՝ նախ փորձագիտական մակարդակով հնչեցնել մտքեր, դրանք դնել շրջանառության մեջ, ապաև որոշակի հանգամանքների դեպքում, դրանք կիրառել գործնական քաղաքականության ոլորտում՝ այս գաղափարն ավելի հանգամանալից վերլուծության է արժանի: Առավել ևս, որ պրն. Վեյն Մերրիի ներկայումս ներկացարած կառույցը՝ Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհուրդը, էական ազդեցություն ունի ԱՄՆ քաղաքականության մեջ նոր մոտեցումների մշակման վրա: Ինքը՝ Վեյն Մերրին նախկին փորձառու դիվանագետ է՝ տասնամյակների աշխատանքային փորձով Պետքարտուղարությունում և Պաշտպանության նախարարությունում: Հարկ է ընդգծել, որ ցանկացած պարտադրանք, իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է պատերազմական գոտում հարկադիր իրավարարության կիրառման մասին, պահանջելու է մեծաթիվ «խաղաղարարների» առկայություն: Ակնհայտ է նաև, որ շատ երկրներ շահագրգռված կլինեն ԼՂ հակամարտության գոտում՝ այն է Իրանի հյուսիսային սահմանին, մեծաթիվ «խաղաղարարներ» տեղակայելու հարցում:
Հիմա տեսնենք՝ առաջին հայացքից Վեյն Մերրիի խիստ նորարարական թվացող այս միտքը, որքանով է իրականում նորը: Խորքի մեջ, այս միտքը բնավ էլ նոր չէ: Ըստ էության, իրավարարությունը ներկա հակամարտության լուծման այն ձևն էր, որ նախ որդեգրել էր Փարիզի խաղաղության վեհաժողովը (1919-1920թթ.), ապաև դրան հաջորդած և դրանից ածանցված Ազգերի լիգան (1920-1946թթ.) և, բնականաբար, այն փոխանցվել է վերջինիս իրավահաջորդ Միացյալ ազգերի կազմակերպությանը:
Դիվանագետները, քաղաքական և հասարակական գործիչները, փորձագետները, խոսելով ԼՂ հակամարտության մասին, հաճախ են գործածում «սառեցված հակամարտություն» բառակապակցությունը: Սա հակամարտության միանգամայն ճիշտ բնորոշում է, սակայն հիմնական սխալն այն է, որ նրանցից շատերը «սառեցումը» հաշվում են 1990-ականներից: Իսկ իրականության մեջ բնավ այդպես չէ: Հակամարտությունն առաջացել է այն ժամանակ, երբ առաջին անգամ պատմության թատերաբեմում 1918թ. հայտնված Ադրբեջանական Հանրապետությունը առանց որևէ իրավական կամ այլ հիմքերի սկսեց հավակնություններ ցուցաբերել նախկին Ռուսաստանի կայսրության Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների ողջ տարածքի նկատմամբ՝ առանց հաշվի առնելու դրանց ժողովրդագրական պատկերը: Բնականաբար, այս մոտեցումն անընդունելի էր Փարիզի վեհաժողովում ներկայացված Մեծ տերությունների՝ ԱՄՆ, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի, համար, քանզի նոր պետությունների ստեղծման և դրանց սահմանների հստակեցման հարցում նրանք իրենց որոշումները խարսխում էին ոչ թե հանգուցյալ պետությունների նախկին վարչական սահմանների, այլ Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից առաջ քաշած ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա:
Այսու, երբ Փարիզի խաղաղության վեհաժողովի Լոնդոնի առաջին կոնֆերանսը (12 փետրվարի – 10 ապրիլի, 1920թ.) 1920թ. փետրվարի 16-ին [2] կրկին հանգամանալից անդրադարձավ Հայաստանի Հանրապետության սահմանների հարցին, որոշվեց Մեծ տերությունների մեկական ներկայացուցչի մասնակցությամբ ստեղծել հանձնախումբ «Հայաստանի նորանկախ պետության սահմանների վերաբերյալ» (on the boundaries of a new independent State of Armenia):[3] Ըստ այդ որոշման, 1920թ. փետրվարի 21-ին Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծվեց նշյալ հանձնախումբը,[4] որի պատրաստած 24 փետրվարի 1920թ. թվակիր փաստաթուղթը, վերնագրված՝ «Զեկույց և առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնախմբի» (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia)[5] քննության դրվեց փետրվարի 27-ին:[6]
Նիստը նախագահողը՝ Բրիտանական կայսրության արտաքին հարաբերությունների քարտուղար լորդ Քըրզընը (Lord Curzon), անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև առկա տարածքային խնդիրներին, նշեց, որ «Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շրջանները վեճի առարկա են: Այնտեղի բնակչությունը մեծ մասամբ հայկական է, բացի մի հատվածի, որը գրեթե ամբողջովին թաթարաբնակ է: [7] (“the regions of Karabagh, Zangezur and Nakhitchevan were in dispute. The population there was chiefly Armenian, except for a part which was almost wholly Tartar.”) Հարկ եմ համարում շեշտել, որ խոսքը չէր գնում Լեռնային Ղարաբաղի, առավել ևս հետագայում նրա մի մասի վրա ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին, այլ Ղարաբաղի մասին, որն իր մեջ ընդգրկում է նաև Դաշտային Ղարաբաղը:
Խնդրո առարկա փաստաթուղթը, որն արտահայտում էր Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի միացյալ տեսակետը Հարավային Կովկասում սահմանների որոշման հարցում, նախատեսում էր նախ սպասել, որպեսզի կողմերն ինքնուրույնաբար գան համաձայնության, ապա, անհաջողության դեպքում, սահմանները որոշել իրավարարությամբ. «Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքների, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»: (As regards the boundary between the State of Armenia and Georgia and Azerbaijan, the Commission considers that, it is advisable for the present to await the results of the agreement, provided for in the treaties existing between the three Republics, in regard to the delimitation of their respective frontiers by the States themselves. In the event of these Republics not arriving at an agreement respecting their frontiers, resort must be had to arbitration by the League of Nations, which would appoint an interallied Commission to settle on the spot the frontiers referred to above, taking into account, in principle, ethnographical data.)
Ինչպես վերոշարադրյալից ակնհայտ է, Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Վրաստան, սահմանն իրավարարությամբ լուծելու սկզբունքն առաջարկվել և ընդունվել է դեռևս 1920թ. փետրվարի 24-ի Մեծ տերությունների միացյալ փաստաթղթով: Ավելին և ամենակարևորը՝ հստակեցվել է սահմանազատման (delimitation) սկզբունքը՝ «հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները» (taking into account, in principle, ethnographical data): Ընդսմին, զեկույցին կից տրված էր համապատասխան քարտեզը:[8] Ըստ այդ փաստաթղթի, հաշվի առնելով 1920թ. Հարավային Կովկասում տիրող ազգագրական պատկերը, Հայաստանի Հանրապետության տարածք էր համարվում ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղի զգալի մասը:
Հույժ կարևոր է, որ նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, November 22, 1920) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ (Full Report, Annex I, No 2), որը վկայում է, որ Միացյալ Նահանգները ճանաչել են նշյալ փաստաթղթի իրավական էությունն ու օրինականությունը: Նշյալ դրույթները ներառվել են նաև Սևրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մեջ, որպես 92-րդ հոդված. «Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի, միջև սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչև 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաև սահմանանշումը»: (The frontiers between Armenia and Azerbaijan and Georgia respectively will be determined by direct agreement between the states concerned. In the either case the States concerned have failed to determine the frontier by agreement at the date of the decision referred to in Article 89, the frontier line in question will be determined by the Principal Allied Powers, who will also provide for its being traced on the spot).
Ամփոփելով վերոշարադարյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունը. պրն. Վեյն Մերրիի առաջարկը ԼՂ հակամարտությունը իրավարարությամբ լուծելու վերաբերյալ միանգամայն ընդունելի և իրատեսական է, քանի որ այն ոչ միայն արտահայտում է արդեն իսկ ամրագրված և Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կողմից ընդունված որոշումը, այլև, որն ավելի կարևոր է, խարսխված է ժողովրդավարական այնպիսի սկզբունքի վրա, ինչպիսին ազգագրական տվյալներն է (ethnographical data): Բնականաբար, իրավարարության հիմք կարող է հանդիսանալ միմիայն 1920թ. ազգագրական պատկերը, քանի որ ինչ տեղի է ունեցել 1920թ. հետո՝ Ադրբեջանի և Հայաստանի անկախ հանրապետությունների բռնազավթում օտար երկրի զինված ուժերի՝ 11-րդ Կարմիր բանակի կողմից, ապաև դրանց բռնակցումը Սովետական Ռուսաստանին ու դրա նոր տարազումին՝ Սովետական Միությանը, միջազգային իրավունքի կոպիտ և անսակարկ ոտնահարում է, իսկ ինչպես ամրագրված է միջազգային իրավունքի մեջ՝ Ex injuria jus non oritur (իրավունքը չի կարող խարսխվել անօրինության վրա):
Հետևաբար, կարծում եմ, որ միջազգային հանրությունը և, առաջին հերթին, Միացյալ Նահանգները պիտի հետևեն ամերիկացի փորձագետ պրն. Վեյն Մերրիի առաջարկին և կյանքի կոչեն իրավարարության (arbitration) սկզբունքի վրա խարսխված արդեն իսկ առկա միջազգային փաստաթղթի որոշումը՝ այն է Ադրբեջանի Հանրապետությանը պարտադրեն, որ վերջինս իր զորքերը դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքը հանդիսացող Դաշտային Ղարաբաղից (իմ ոչ մասնագիտական հաշվումներով՝ 14 հազ. քկմ) և Նախիջևանից (5.4 հազ. քկմ):
Քանի դեռ Ադրբեջանի Հանրապետությունը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության տարածքի 19.4 հազ. քկմ, այլև շարունակում է հավակնություններ ցուցաբերել ադրբեջանական տևական օկուպացիայից ներկայումս ազատագրված Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ տարածաշրջանում կայունություն չի լինի:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, ամեն ջանք պիտի գործադրեն, որպեսզի հնարավորինս արագ կյանքի կոչվի իրենց իսկ որոշումը:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
8 հունիսի, 2012թ.
[1] http://www.arminfo.info/index.cfm?objectid=4486A610-AFD7-11E1-B1D8F6327207157C
[2] Documents on British Foreign Policy 1919-1939, (ed. by R. Butler and J. Bury) First Series, v. VII, London, 1958, pp. 81-86. Document # 10: Consideration of the future boundaries of Armenia: decision to appoint an Allied commission to report thereupon, Feb. 16, 1920. [հետայսու` DBFP]
[3] Ibid, p. 86.
[4] Ibid, Document #20: Decisions of parts III and IV of the draft synopsis of the Turkish treaty (political clauses), p. 178.
[5] Սույն փաստաթուղթն ամբողջությամբ լույս է տեսել՝ Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson: Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Washington, November 22, 1920, (prepared by Ara Papian). Yerevan, 2011, pp. 98-112.
[6] DBFP, Document # 34, p. 280.
[7] Ibid, p. 281.