Լրահոս

08.06.2012 16:43


ՏԻՄ ընտրությունների նախագահների ու քարտուղարների պաշտոններն ամենաշատը ՀՀԿ–ին

ՏԻՄ ընտրությունների նախագահների ու քարտուղարների պաշտոններն ամենաշատը ՀՀԿ–ին

ԿԸՀ–ից տեղեկացնում են, որ այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Բաշխումն ըստ ընտրական տեղամասերի իրականացվել է համակարգչային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 11-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 8-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք` 2-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 1-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն` 1-ական, «Ժառանգություն» կուսակցություն` 1-ական ներկայացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը