Լրահոս

08.06.2012 16:06


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստում ընտրվեց ևս մեկ փոխնախագահ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստում ընտրվեց ևս մեկ փոխնախագահ

Երեկ տեղի ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում առաջարկվեց ընտրել ևս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվեց վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, որն էլ անցավ միաձայն:

Տեղեկացնենք, որ այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը և Հովհաննես Ղազարյանը:

Վարչությունը նաև որոշեց ձևավորել տարածքային կազմակերպչական  և վերլուծական բաժիններ:

Տարածքային կազմակերպչական բաժնի ղեկավար ընտրվեց վարչության անդամ Արմեն Առաքելյանը, իսկ վերլուծական բաժինը կղեկավարի վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը