Մեր ունեցած ստույգ տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել սահմանամերձ գյուղերի գնդակոծումների և այնտեղ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ծառուկյանը զարմանք է հայտնել առ այն, որ ո՛չ դիվերսիոն գործողություններից առաջ, ո՛չ դրանից հետո որևէ պաշտոնյա օրեր, շաբաթներ շարունակ չի այցելում այդ բնակավայրերը, չի տեղեկանում ստեղծված իրավիճակին և առկա խնդիրներին:
Խորհրդակցության արդյունքում Ծառուկյանի հանձնարարությամբ ստեղծվել է ԲՀԿ պատգամավորներից կազմված աշխատանքային խումբ, որն անմիջապես մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր:
ԲՀԿ ղեկավարը հանձնարարել է տեղում մարդկանց հետ հանդիպումներից հետո կազմել հրատապ խնդիրների ցանկը ու զեկուցել իրեն, որպեսզի «Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով դրանց լուծում տրվի:
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակչությունը իրեն մենակ ու լքված չզգա: Ես պատրաստ եմ անձնական միջոցներ ներդնել, որպեսզի մշակութային, կրթական, և ընդհանրապես քաղաքացիական կյանքն այդ բնակավայրերում ակտիվանա»,- ասել է Ծառուկյանը:
ԲՀԿ–ն խումբ է ուղարկել սահմանամերձ գյուղեր

7or.am