Լրահոս

18.01.2011 10:24


Հայաստանն «ամենախաղաղասեր երկիրն» է տարածաշրջանում

Հայաստանն «ամենախաղաղասեր երկիրն» է տարածաշրջանում

Բրիտանական «The Guardian»-ը հրապարակել է «խաղաղասեր երկրների» ամենամյա վարկանշային ցուցակը։ Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի անցկացրած հետազոտությունների արդյունքներով Հայաստանը 149 երկրների ցուցակում զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը՝ «խաղաղասիրությամբ» առաջ ընկնելով տարածաշրջանի իր հարևաններից։

Ադրբեջանն այդ ցուցակում զբաղեցրել է 119-րդ տեղը, Թուրքիան՝ 126-րդ, Վրաստանը՝ 142-րդ, Ռուսաստանը՝ 143-րդ տեղերը։

Հետխորհրդային տարածաշրջանում ամենախաղաղասեր երկրներն են համարվել Լիտվան՝ 43-րդ տեղ, Էստոնիան՝ 46-րդ տեղ, Լատվիան՝ 54-րդ տեղ և Ուկրաինան՝ 97-րդ տեղ։

Խաղաղասերների վարկանիշների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Նոր Զելանդիան։ Խաղաղասերների 10-յակում են հայտնվել նաև Իսլանդիան, Ճապոնիան, Ավստրիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Շվեդիան և Ֆինլյանդիան։ Ցուցակը եզրափակում են Չադը, Իսրայելը, Պակիստանը, Սուդանը, Սոմալին և Իրաքը։

Այս խորագրի վերջին նյութերը