Լրահոս

07.06.2012 12:38


Օձերը հայտնաբերվել ու վնասազերծվել են

Օձերը հայտնաբերվել ու վնասազերծվել են

Հունիսի 6-ին՝ ժամը 08։53-ին, ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի  Շրջանցիկ թունելի թիվ 18 տանը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Հատուկ մասնագետի կողմից օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

 

***

Նույն օրը՝ ժամը 10։19-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Բանավան թաղամասի թիվ 133 տան բնակիչները տանիքում օձ են նկատել:

Դպքի վայր է մեկնել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

 

***

Նույն օրը՝ ժամը 14։10-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 15 տան բնակիչներն օձ են տեսել:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Հատուկ մասնագետը հայտնաբերել և անվտանգ տարածք է տեղափոխել 3 օձ (1 շախմատ և 2 գյուրզա տեսակի):

 

***

Նույն օրը՝ ժամը 15։42-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 5-րդ փողոցի թիվ 5 տան ավտոտնակում օձ կա։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու տնօրեն Ա. Թադևոսյանը:

Մասնագետի կողմից օձը հայտնաբերվել և տեղափոխվել է Արմավիրի կենդանաբանական այգի:

Այս խորագրի վերջին նյութերը