Լրահոս

07.06.2012 10:55


«Մարիաննա» գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կա ծանր վիրավոր

«Մարիաննա»  գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կա ծանր վիրավոր
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին՝ ժամը 08:35-ին, տեղեկություն է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասում` «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պայթյունի հետևանքով տուժածը՝ 1957թ. ծնված Է. Ղազարյանը, տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը