Քաղաքական

07.06.2012 09:38


Վարդան Օսկանյան. «Հայկական կողմը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական առումով պետք է համարժեք պատասխան տա»

Վարդան Օսկանյան. «Հայկական կողմը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական առումով պետք է համարժեք պատասխան տա»

ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, անդրադառնալով  հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին, «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է.
«Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին դեպքերը մտահոգիչ են: Առավել մտահոգիչ է, որ դա տեղի է ունենում մի ժամանակ, երբ տարածաշրջանում է ղարաբաղյան հարցի միջնորդ երկրներից մեկի՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Առհասարակ, 1994 թվականից զինադադարի պահպանմանը նպաստել է երկու բան՝ ա) բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը, բ) շփման գծի երկու կողմերում ռազմական հավասարակշռությունը:
Միշտ էլ սահմանային միջադեպերն առավել հաճախակի են եղել հատկապես այն ժամանակահատվածներում, երբ կա՛մ խնդրի բանակցային կարգավորման հեռանկարն է խարխլվել, կա՛մ երբ շփման գծի որոշ հատվածներում հակառակորդին թվացել է, թե առավելություն ունի:
Այսօր հիմնական մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը մի կողմից իր առաջ քաշած անիրատեսական մաքսիմալիստական պահանջներով կորցնում է հարցի խաղաղ կարգավորման հեռանկարի նկատմամբ հավատը, մյուս կողմից ռազմատենչ հայտարարությունների և սպառազինությունների վրա մեծ ծախսերի արդյունքում սկսում է հավատալ իր ռազմական առավելությանը: Ահավասիկ, այս երկուսի համադրման մեջ է վտանգը:

Հայկական կողմը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական առումով պետք է համարժեք պատասխան տա, որպեսզի Ադրբեջանը պատրանքներին չտրվի»:

Այս խորագրի վերջին նյութերը