Լրահոս

06.06.2012 17:19


Թմրանյութ պահելու կասկածանքով

Թմրանյութ պահելու կասկածանքով
Հունիսի 5-ին՝ ժամը 21։10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Կամոյի փողոցի թիվ 42/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել   է 5 մլ տարողության ներարկիչ`   5 մլ դեղին գույնի հեղուկով:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը «Պենտալգին» և «Կոդետեպ» տեսակի դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է   իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը