Լրահոս

06.06.2012 20:16


Մանկական մյուզիքլների գալա համերգը` հունիսի 7-ին

Մանկական մյուզիքլների գալա համերգը` հունիսի 7-ին

Հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվեն հաղթողները, և կհանձնվեն մրցանակները:

Ներկայացված 26 երաժշտական բեմադրություններից առանձնացվել է լավագույն եռյակը, սակայն լինելու են նաև հատուկ մրցանականեր տարբեր անվանակարգերում:

Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել է 625 երեխան, որոնք ինչպես արվեստի և երաժշտական կրթօջախների սաներ են, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը