Լրահոս

22.11.2010 10:18


ՆԱՏՕ. «Մենք ընդունում ենք Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը»

 ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում ամփոփիչ հայտարություն է ընդունվել։

Համաձայն այդ հայտարարության 35-րդ կետի՝ Դաշինքը կրկին հաստատել է, որ ընդունում է Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի ինքնիշախանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և իր աջակցությունն է հայտնում այս հակամարտությունների կարագավորմանը։

Հյուսիսատլանտյան դաշինքն իր հայտարարության մեջ խիստ անհանգստություն է հայտնել Հարավային Կովկասում և Մոլդովայում առկա շարունակվող հակամարտությունների վերաբերյալ՝ կողմերին կոչ անելով հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ ուղղորդվելով կառուցողականության և քաղաքական կամքի դրսևորման սկզբունքներով, հարգանքով վերաբերվել տարվող բանակցություններին և խուսափել տարածաշրջանն ապակայունացնող ու վտանգող քայլերից։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը