Լրահոս

06.06.2012 10:01


Օձերն անհանգստացնում են բնակիչներին

Օձերն անհանգստացնում են բնակիչներին

Հունիսի 5-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների կողմից օձեր նկատելու մասին:

Բնակիչներն օձեր են նկատել Երևանի  Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 41 տանը, Աճառյան 1-ին նրբանցքում գտնվող թիվ 53 նախադպրոցական ուսումնական հաստատությունում և Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տանը:

Բոլոր ահազանգերի հետքերով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկների և հատուկ մասնագետի հետ: 

Նշված տարածքների ուսումնասիրությունը օձ չի հայտնաբերել:

***

Նույն օրը՝ ժամը 16։09-ին, ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի  Շրջանցիկ թունելի թիվ 18 տանը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկների և հատուկ մասնագետի ուղեկցությամբ:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Նույն օրը՝ ժամը 17։30-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 16 տանն օձ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Հայտնաբերվել է երկու օձ, որոնք վնասազերծվել են ու տեղափոխվել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը