Աշխարհ

06.06.2012 09:48


Սահակաշվիլին Քլինթոնին վրացական անձնագիր է նվիրել

Սահակաշվիլին Քլինթոնին վրացական անձնագիր  է նվիրել

Հունիսի 5-ը Վրաստանում անցկացրած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Միխայիլ Սահակաշվիլիի հետ ու նշել, որ ԱՄՆ–ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և   Ռուսաստանին կոչ է անում «վերջ տալ վրացական տարածքների բռնազավթմանը»։ Սահակաշվիլին իր հերթին վրացական անձնագիր է նվիրել Քլինթոնին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ավելացնենք, որ Քլինթոնը Վրաստանում հանդիպել է նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ ու ընդգծել, որ ԱՄՆ–ն ուշադրությամբ կհետևի հոկտեմբերին կայանալքի խորհրդարանական ընտրությունների ընթացքին։  

Այս խորագրի վերջին նյութերը