Լրահոս

05.06.2012 14:26


Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ–ը հպարտանում է, որ այս բարդ ժամանակներում Վրաստանի գործընկերն է»

Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ–ը հպարտանում է, որ այս բարդ ժամանակներում Վրաստանի գործընկերն է»

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Միացյալ Նահագները հպարտանում է, որ Վրաստանի քաղաքացիների համար հեշտացրել է ԱՄՆ այցելելու գործընթացը։

Քլինթոնը նաև նշել է, որ ամերիկյան կողմն օգնում է վրացի երիտասարդներին կրթություն ստանալ ԱՄՆ–ում։
«Վրացական բարեփոխումները հավանության են արժանացել միջազգային գործարար միջավայրի կողմից։ ԱՄՆ–ը հպարտանում է, որ այս բարդ ժամանակներում Վրաստանի գործընկերն է»,–ասել է Քլինթոնը։

Այս խորագրի վերջին նյութերը