Լրահոս

05.06.2012 12:45


Կարուսելներից 59-ի թերությունները վերացվել են

Կարուսելներից 59-ի թերությունները վերացվել են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ այժմ շահագործվող 114 կարուսելները վտանգավոր օբյեկտներ են համարվում։ Սա պարզվել է իրականցված փորձաքննությամբ, բայց կարուսելներից և որևէ մեկի գործունեությունը չի դադարեցվել:

–Թերությունները վերացնելու համար տրվել է միայն միջոցառումների ծրագիր։ Կարուսելներից 59-ի թերությունները վերացվել են, և անվտանգ շահագործվում են, իսկ մնացածներն ընթացքի մեջ են,-ասել է նա։

Վ. Հովսեփյանն ասել է նաև, որ ամեն տարի նմանատիպ փորձաքննություն է անցկացվում, ինչպես նաև կատարվում է մեկօրյա վերահսկողություն։ Շահագործման կաննոները խախտողներն էլ տուգանվում են 500 հազ. դրամով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը