Լրահոս

04.06.2012 13:40


Քաղաքագետ. «ԲՀԿ–ի այլընտրանք կոչվելու մեջ բառախաղ չարժե փնտրել»

Քաղաքագետ. «ԲՀԿ–ի այլընտրանք կոչվելու մեջ բառախաղ չարժե փնտրել»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանելով լրագրողներից մեկի այն հարցը, թե ինչու է ԲՀԿ–ն իրեն անվանում «այլընտրանք», բայց ոչ ընդդիմություն՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասել է.

– Կարծում եմ՝ չարժե այդ «այլընտրանք» արտահայտության մեջ բառախաղ փնտրել։ ԲՀԿ–ն երկար ժամանակ իշխանության մաս է եղել և հիմա նոր է դուրս եկել իշխանությունից, ուստի բնական է, որ «ընդդիմություն» բառը հիմա մի քիչ դիսկոմֆորտ է առաջացնում, այսինքն՝ միանգամից ինչ–որ ռադիկալ կարգախոսներով հանդես գալ և այլն։ Դրա համար էլ իրենք միջանկյալ կարգախոսներ են օգտագործում, ինչն իմ կարծիքով բնական է։

Քաղաքագետն ընդգծել է, որ հիմա էականը անվանումը չէ, այլ  տվյալ ուժի իրական քայլերը.

Այսօր շատ «ընդդիմադիր» գործիչներ կան, ովքեր իրականում իշխանության դաշտում են խաղում, և կան մարդիկ, որոնք առանձնապես չեն էլ խոսում, բայց վաղը կարող են լուրջ այլընտրանք դառնալ։ Կյանքը ցույց կտա, թե ով ինչ կդառնա։ Ի վերջո, ԲՀԿ–ին առաջարկեցին 6 նախարարություն, 3 մարզպետ և մի շարք այլ պաշտոններ։ Հիմա ցույց տվեք ինչ–որ քաղաքական ուժ, ում նման բան առաջարկեն, և այդ ուժը չհամաձայնի, նույնիսկ եթե լինի խիստ ընդդիմադիր։  

   7or.am

Այս խորագրի վերջին նյութերը