«Ռուսաստանը, հնարավոր է, ցանկանում էր սպանել Կաչինսկուն»
Լեհաստանի մահացած նախագահ Լեհ Կաչինսկու ընտանիքը հայտարարել է, թե Ռուսաստանը, հնարավոր է, ցանկացել է սպանել Կաչինսկուն։ Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարության 95 անդամների հետ միասին նա զոհվել էր 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ։ Իրավաբան Մարկին Դուբենսկին՝ Կաչինսկու դստեր՝ Մարթայի ամուսինը, պնդում է, թե ՏՈՒ-154 ինքնաթիռի անկումը պատահականություն չէր, ավելին՝ վթարի պատճառն օդաչուի սխալը չէր։ Լեհական «Thenews.pl.» գործակալության փոխանցմամբ՝ Դուբենսկին ասել է.
«Մենք մոտ ենք այն փաստերին, որ դա կանխամտածված սպանություն էր։ Նախագահական ընտրություններում Լեհ Կաչինսկու հնարավոր հաղթանակը, Ռուսաստանի հետ պատերազմում Վրաստանին նրա սատարելը, ինչպես նաև ԵՄ-ի նկատմամբ տարվող քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի համար Կաչինսկու սպանությունը ծրագրելու առիթ են դարձել»։