Լրահոս

04.06.2012 10:17


Եգիպտացիները Մուբարաքի համար մահապատիժ են պահանջում

Եգիպտացիները Մուբարաքի համար մահապատիժ են պահանջում

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներն արդեն երկու օր  անհամաձայնություն են հայտնում դատարանին՝ պահանջելով երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ցմահ ազատազրկման փոխարեն, դատապարտել մահապատժի։ Մուբարաքի համար մահապատիժ է պահանջում նաև Եգիպտոսի գլխավոր դատախազը:


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 2-ին Հոսնի Մուբարաքին դատապարտեցին ցմահ ազատազրկման, սակայն կալանավայր տանող ճանապարհին նա կաթված ստացավ և այժմ գտնվում է հիվանդանոցում: Թե՛ մեղադրող, թե՛ պաշտպանող կողմերը պատրաստվում են բողոքարկել դատավճիռը:

Այս խորագրի վերջին նյութերը