Հիմք ընդունելով իրականությանը չհամապատասխանող էական փաստեր, ինչպես նաև ԸՕ պահանջների յուրովի մեկնաբանություններ, ՍԴ-ն կայացրեց իր հերթական մերժողական ընտրաորոշումը, մասնավորապես՝
Էջ 13-ում նշված է՝ «ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ չքննված գործ ՀՀ վարչական դատարանի վարույթում առկա չի եղել»
Հայտարարում ենք՝ մեր բոլոր հայցադիմումներն առ այսօր չեն քննվել և գտնվում են դատարաններում:
Էջ 13-ում նշված է՝ «Բոլոր դիմում-բողոքները քննության առնվել ԸՕ 45, 46 և 47-րդ հոդվածների հիման վրա...»,
Հայտարարում ենք՝ մեր մոտ 500 դիմում-բողոքներից ոչ մեկն ըստ էության քննության չի առնվել, ավելին, կոպտորեն խախտվել է դիմում-բողոքների քննարկման կարգը, այն է՝ մեզ զրկել են այդ քննարկմանը մասնակցելու իրավունքից:
Էջ 16-ում նշված է՝ «ՀՀ Նախագահի նախընտրական քարոզչությանը մասնակցելու վերաբերյալ ԸՕ-ն այլ սահմանափակումների չի նախատեսել»,
Հայտարարում ենք՝ ԸՕ 22-րդ հոդվածի պահանջները վերաբերում են նաև ՀՀ Նախագահ-պատգամավորության թեկնածուին, որը զանգվածային ձևով խախտելով վերջիններս, էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա:
Օգտագործվել են միայն այն դիտորդական առաքելությունների զեկույց-գնահատականները, որոնք համահունչ են ՍԴ մերժմանը:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ ՍԴ 31.05.12թ.-ի սպասելի որոշումն անգամ իրավաչափ չէ:
Ռ. Թորոսյան. «ՍԴ–ի որոշումը իրավաչափ չէ»
Հիմք ընդունելով իրականությանը չհամապատասխանող էական փաստեր, ինչպես նաև ԸՕ պահանջների յուրովի մեկնաբանություններ, ՍԴ-ն կայացրեց իր հերթական մերժողական ընտրաորոշումը, մասնավորապես՝
Հայտարարում ենք՝ մեր բոլոր հայցադիմումներն առ այսօր չեն քննվել և գտնվում են դատարաններում:
Հայտարարում ենք՝ մեր մոտ 500 դիմում-բողոքներից ոչ մեկն ըստ էության քննության չի առնվել, ավելին, կոպտորեն խախտվել է դիմում-բողոքների քննարկման կարգը, այն է՝ մեզ զրկել են այդ քննարկմանը մասնակցելու իրավունքից:
Հայտարարում ենք՝ ԸՕ 22-րդ հոդվածի պահանջները վերաբերում են նաև ՀՀ Նախագահ-պատգամավորության թեկնածուին, որը զանգվածային ձևով խախտելով վերջիններս, էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ ՍԴ 31.05.12թ.-ի սպասելի որոշումն անգամ իրավաչափ չէ:
ՀՊԱԿ նախագահ Ռ. Թորոսյան