Քաղաքական

30.05.2012 17:52


Վարդան Օսկանյան. «ԲՀԿ-ն մնալու է այլընտրանք իշխող ուժին»

Վարդան Օսկանյան. «ԲՀԿ-ն մնալու է այլընտրանք իշխող ուժին»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը ստանալուց հետո լրագրողներին ասել է.

Մենք ճշտին ճիշտ ենք ասելու, սխալին՝ սխալ, և փորձելու ենք իրական փոփոխություն բերել: Ընտրարշավի ժամանակ ԲՀԿ-ն խոսել է իսկական փոփոխություններից` և՛ քաղաքական, և՛ սոցիալական և՛ տնտեսական։ Խոստումներ ենք տվել ու խոսել ենք ծրագրերից և հետամուտ ենք լինելու այդ ծրագրերի իրականացմանը։ ԲՀԿ-ն մնալու է այլընտրանք իշխող ուժին ու խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը: Այսինքն, եթե կբերվեն օրենքներ, որոնք համապատասխանում են մեր ծրագրերին, մենք կընդունենք դրանք, իսկ եթե կլինեն այնպիսիները, որոնք չեն համապատասխանում մեր ծրագրերին, կպայքարենք դրանց դեմ: Կլինենք իսկական այլընտրանք։ Այս իրավիճակից շահելու է երկիրը և ժողովուրդը, ինչպես նաև խորհրդարանը, քանի որ այսօր մենք շատ ավելի մոտ ենք իրական խորհրդարանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը