Կարծիք

30.05.2012 16:34


Վիրտուալ և իրական կյանք

Վիրտուալ և իրական կյանք

Վերջին օրերին ՀՀ «անկախ» լրատվամիջոցների մասին այնքան հոդվածներ են գրվել և այնքան անդրադարձ է կատերվել դրանց գործունեության, որ կարելի է անգամ մայիսի 24–ը Հայաստանում նշել «անկախ» լրատվամիջոցների «ցեղասպանության» օր։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, կարելի է ասել,  հանցագործության վայրում բռանացրեց  «անկախ», բայց միևնույն ժամանակ բացահայտված լրատվամիջոցներին։

Այժմ լրատվամիջոցներրից անցում կատարենք սոցիալական ցանցեր, որոնցից ամենակիրառվողը նախընտրական և հետընտրական շրջանում համարվում է Ֆեյսբուքը։

Ինչպես հայտնի է, ԶԼՄ-ները քաղաքացիական հասարակության ձևավորման կարևորագույն միջոցներից են համարվում։ Քաղաքացիական հասարակության ձևավորմանը  մեծապես նպաստում է նաև ֆեյսբուքը։ Այստեղ ևս ձևավորվել էր երկու ճամբար,  որից առաջինը՝ ինչպես նախընտրական, այնպես էլ առավել ևս հետընտրական շրջանում, չուներ գաղափարական ոչ մի հենք և ամեն գնով այդ ճամբարին պատկանող ֆեյսբուքյան խմբերը պաշտպանում էին իշխանությանը (ՀՀԿ-ին իր կույրաղիքի հետ միասին) և հիմնվում իշխանական լրատվամիջոցների կողմից ներկայացրաց «հավաստի» ինֆորմացիայի վրա։ Երկրորդ ճամբարին պատկանող ֆեյսբուքում կա 1–2  խումբ, որոնք ինչպես նախընտրական այնպես էլ հետընտրական շրջանում ունեցել են և պահել են միևնույն գաղափարական գիծը։ Ֆեյսբուքյան խմբերի այս ճակատամարտը ավարտվեց այն ժամանակ, երբ պայթեցին իշխանական լրատվամիջոցները։   

Նախընտրական շրջանում  առաջին ճամբարին պատկանող մի շարք ֆեյսբուքյան խմբեր փորձում էին հանդես գալ ընդդիմադիր կերպարով՝ հիմնվելով իշխանամետ լրատվամիջոցների վրա, որոնք ևս փորձում էին ըննդիմադիր տեսք ստանալ։ Այդ խմբերը բնականաբար կորցրեցին իրենց ձևական և ժամանակավոր «ընդիմադիր» կերպարը հենց ընտրությունների ընթացքում։  Եվ չնայած անգամ այդ ապացուցված փաստին պատգամավորական ակտիվությունից զրկված և ֆեյսբուքյան ակտիվություն ձեռք բերած մի շարք քաղաքական գործիչներ դեռ մինչև մայիսի 24 շարունակում էին սուտ ընդդիմադիրի կաշվի մեջ մնալ՝ ԲՀԿ-ին անվանելով իշխանության կցորդ։ Այնինչ այն փաստը, որ հենց նրանք են վաղուց կցորդ։ Եզրակացությունը մեկն է. ոչ միայն լրատվական դաշտը կարիք ունի կեղծ էլեմենտներից մաքրվելու, այլ նաև վիրտուալ դաշտը։

Հարություն Խաչիկյան 

Հ.Գ. Կարծում եմ, որ ճիշտ կլինի եթե Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ը այսուհետև հայտարարվի «անկախ» մամուլի մեռելոցի օր և ոչ աշխատանքային։

Այս խորագրի վերջին նյութերը