Թաթուլ Մանասերյան. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը և քաղաքական մրցակցության ապահովումը բերելու է տնտեսական դաշտի առողջացմանը»
Այսօր «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը՝ դրական գնահատելով այն։ Տնտեսագետի խոսքով՝ այդ որոշումը նպաստելու է նաև տնտեսական զարգացմանը.
–Սա խախտում է, կարծես, որոշ չգրված օրենքներ և օրինաչափություններ՝ ստեղծելով առողջ մրցակցային քաղաքական դաշտ, որը նաև համեմատում ենք տնտեսական մրցակցության հետ,–ասել է Թաթուլ Մանասերյանը։
Փորձագետը կարծում է, որ տնտեսական և քաղաքական մրցակցությունը փոխկապակցված է և փոխպայմանավորված. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը և քաղաքական մրցակցության ապահովումը բերելու են տնտեսական դաշտի առողջացմանը։
–Մենք կարող ենք ակնկալել նոր քաղաքական և տնտեսական ավանդույթի ձևավորում և մի քիչ ավելի համարձակ քայլեր, որովհետև մինչ այդ հայտարարությունը կաղապարվածություն գոյություն ուներ, թե անպայման պետք է լինել իշխանական կուսակցության անդամ՝ որոշակի հաջողություններ ձեռք բերելու կամ պաշտպանված լինելու համար,–նշել է փորձագետը։
Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել՝ Ազգային ժողովի պատգամավոր լինելը ամենևին էլ չի կարող լինել սեփականության պահպանման երաշխիք, և որ խորհրդարանում պետք են բանիմաց մարդիկ։

7or.am