Լրահոս

29.05.2012 17:26


Լավրովը Սիրիայի ընդդիմությանը մեղադրել է քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ

Լավրովը Սիրիայի ընդդիմությանը մեղադրել է քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի ազգային խորհուրդը, որը սիրիական ընդդիմության ամենախոշոր միավորումն է, պայքարը շարունակելու իր կոչերով քաղաքացիական պատերազմ է հրահրում Սիրիայում։

Սիրիայի ազգային խորհրդի անդամ է մոտ 230 ընդդիմադիր քաղաքական գործիչ, ովքեր բնակվում են ինչպես Սիրիայում, այնպես էլ այլ երկրներում։

–Մեզ զարմացրել է Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Գալյունի՝ օրերս արված հրապարակային հայտարարությունը, որով ինքը բացահայտ կոչ է արել սիրիական ընդդիմադիր ուժերին շարունակել պայքարը, մինչև որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չարտոնի զինված ներխուժումը,–ասել է Լավրովը։

Նախարարը հավելել է, որ այդ հայտարարությունն ուղղակիորեն հակասում է ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրին։ Լավրովի խոսքերով՝ Անանի ծրագիրն ուղղված է ընդդիմության միավորմանը ոչ թե քաղաքացիական պատերազմի, այլ երկխոսության պատրաստակամության հարթակի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը