Լրահոս

29.05.2012 17:20


Կրակոցներ այգում

Կրակոցներ այգում
Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության Կենտրոնականի  բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Գևորգ Թ.-ն և հայտնել, որ անհայտ անձինք «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի սրահից օդամղիչ ատճանակով կրակել են իր և  1969 թ. ծնված Տիգրան Ք.-ի ուղղությամբ, ինչի  հետևանքով ինքը ոտքի մասում ստացել է վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փ. Բուզանդի փողոցի թիվ 35 հասցեի մոտ հայտնաբերվել է «Տոյոտա Պրադո»  մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` 1990 թ. ծնված Գոռ Տ.-ն և ուղևորը` 1991 թ. ծնված   Գրիգոր Ե.-ն, բերման են ենթարկվել բաժին, որտեղ Գոռ Տ.-ն ներկայացնելով  «Բայկալ ՄՊ-654Կ» տիպի օդամղիչ ատրճանակը` հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող այգում Գևորգ Թ.-ի և Տիգրան Ք.-ի ուղղությամբ կրակել է ինքը:
Գևորգ Թ.-ին և Տիգրան Ք.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը