Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովը մայիսի 25-ին Տիրանայում կայացած նիստում քննարկել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը:
Հիշեցնենք, որ դիտորդական առաքելությունը կոչ է արել Հայաստանի իրավասու մարմիններին ձեռնարկել հնարավոր բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ ձեւավորելու համար՝ երաշխավորելով ընտրական ողջ գործընթացի արդարությունը: «Իրոք մինչեւ ընտրությունները պատվիրակության կողմից դիտարկված հիմնական խնդիրներից մեկը եղել է ընդհանուր առմամբ հավատի պակասը ընտրական գործընթացի նկատմամբ՝ քաղաքական շահագրգիռ կողմերի եւ հասարակության կողմից: Վիճահարույց խնդիրներից մեկը, որը նպաստեց այդ պակասին՝ ընտրական ցուցակների անճշտություններն էին, որոնք առիթ տվեցին շահարկումների արտերկրում բնակվողների, բայց դեռեւս ցուցակներում ընդգրկվածների ձայների օգտագործման վերաբերյալ»,- ընդգծված է զեկույցում : «Ընտրական ցուցակների ճշգրտությունը նախադրյալ է ճիշտ ընտրությունների համար, ինչպես նաեւ որեւէ ճնշման բացակայությունը ընտրողների վրա՝ ինչպես ընտրարշավի, այնպես էլ քվեարկության օրը: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ձախողեցին ապահովել այս նախադրյալները»,- նշել են ԵԽԽՎ դիտորդները՝ եզրակացնելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվորեն զբաղվեն այս խնդիրների լուծմամբ՝ նկատի ունենալով 2013 թվականի նախագահական ընտրությունները: 13 էջանոց զեկույցը, որը ներկայացրել է առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, պարունակում է քաղաքական, իրավական գնահատականներ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ՝ թեկնածուների գրանցումից մինչեւ մամուլի ազատության միջավայր: Այս զեկույցն իսկական անակնկալ է եղել ՀՀ իշխանությունների համար, որոնք լիահույս էին, որ այս անգամ Արեւմուտքից գովեստի խոսքեր կլսեն: Հիմա ավելի քան ակնհայտ է, որ զեկույցը հարուցել է ՀՀ իշխանությունների «զարմանքը եւ տարակուսանքը»: Մասնավորապես, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նեղսրտել է ներկայացված գնահատականներից: Մասնավորապես, արձագանքելով զեկույցում արձանագրված «ընտրացուցակների վերաբերյալ անճշտությունների» մասին պնդումներին, Դավիթ Հարությունյանը ընդգծել է, թե Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետեւելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Ավելին, նա բավական կոշտ ձեւով պատասխանել է զեկույցի հեղինակներին, նշելով, որ զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, եւ անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն: Տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած եւ ԵԽԽՎ զեկույցի հեղինակին «անակնկալի բերած»՝ նոր անձնագրերի ահռելի թվի մասին հիշատակմանը՝ Դավիթ Հարությունյանը տվել է հետաքրքիր մեկնաբանություն, ասելով, թե իբր անհրաժեշտություն էր առաջացել հին անձնագրերը փոխարինել նորով: Իհարկե, նա ոչինչ չի ասել այն մասին, թե ինչու այդ փոխանակման պիկը համընկավ ընտրությունների հետ: Ավելին, նա եւ որեւէ այլ պաշտոնյա այդպես էլ բացատրություն չտվեցին, որ եթե անձնագրերի ակտիվ փոխանակում էր ընթանում, ապա ինչու էին համապատասխան մարմինները մինչեւ ընտրությունների օրը հրաժարվում անձնագրեր տրամադրել իրենց դիմած ՀՀ քաղաքացիներին: Ի դեպ, կառավարության այս տարվա մարտի 7-ի որոշմամբ տպագրվել է 250 հազար նոր անձնագիր: Մնում է սպասել, թե այս որոշմանն ինչ հիմնավորում պետք է տան Հարությունյանը եւ նրա կուսակիցները: Անդրադառնալով ընտրողների թվի աճին, Հարությունյանը ասել է, թե 90-94-ին այնքան շատ երեխա է ծնվել, որ այսօր ընտրողների թիվը կտրուկ աճել է: Հարությունյանը մոռացել է, որ 90-94-ին հասկանալի պատճառներով նվազել էր ծնելիությունը, բացի այդ սկսվել էր արտագաղթը: Ավելին, 1986-90 թվականներին Հայաստանում ծնելիության աճ է արձանագրվել, բայց 2004-ից ընտրացուցակներում ընտրողների թվի շեշտակի աճ չէր արձանագրվել: Այս ամենից հետո Հարությունյանը դեռ ԵԽԽՎ զեկույցը համարում է կողմնակալ եւ անարդար: Ավելին, նա ասել է, թե լիազորված է պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին իրականացնել հետընտրական առաքելություն` ընտրողների ցուցակների անճշտությունները վերստուգելու համար: Ի դեպ, այս հայտարարությունը նա արել է ԵԽԽՎ ամբիոնից: Բայց նման հրավերից առաջ նա ճիշտ կվարվեր, եթե իր կուսակից ընկերոջից ճշտեր, թե իրականում որքան ջավախաբնակներ են ապօրինաբար ՀՀ քաղաքացու անձնագրեր ստացել: Հետաքրքիր է, թե նույն Դավիթ Հարությունյանն ինչ պետք է ասի ԵԽԽՎ պատվիրակներին կամ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդներին, խոսելով ջավախահայերին անձնագրեր տրամադրելու հարցի մասին: Շատ ավելի լավ կլիներ, եթե ԵԽԽՎ պատվիրակների հետ զրուցելուց առաջ Հարությունյանը եւ իր կուսակիցները համապատասխան բացատրություն տային հայաստանցիներին: Անշուշտ, անհրաժեշտ է Հայաստանում հետընտրական առաքելություն իրականացնել, ընդ որում, ամենայն բծախնդրությամբ: Այդ ժամանակ արդեն իշխանությունները ստիպված կլինեն բացատրել, թե ինչու մինչեւ ընտրությունների սկիզբը չեն փորձարկել անձնագրերում կնիք դնելու համար նախատեսված թանաքը, ճշտելու համար, թե այն երբ է անհետանում: Բացի այդ, համապատասխան մարմինները վերջապես պետք է ասեն, թե որ տեղամասում որքան ժամանակ է ընթացել քվեարկությունն անորակ թանաքով կամ առանց թանաքի: Երբ Դավիթ Հարությունյանը հրավիրում է հետընտրական առաքելություն իրականացնել, նա պետք է պատրաստ լինի եվրոպացիներին, ինչպես նաեւ հայաստանցիներին բացատրելու, ընտրացուցակներում առկա հազարավոր զավեշտալի փաստերը` մեկ տան վրա մի քանի տասնյակ գրանցումներով հասցեները, նույն հասցեում նույն անուն, ազգանուն, հայրանունն ունեցող եւ միմյանցից մեկ տարվա տարբերությամբ մարդկանց առկայությունը, գոյություն չունեցող շենքերն ու տները: Այս թվարկումն անվերջ կարելի է շարունակել, բայց Դավիթ Հարությունյանը եւ նրա կուսակիցները պետք է որ քաջ գիտակցեն, որ Արեւմուտքում մեզնից լավ գիտեն, որ այսօր Հայաստանում ոչ միայն 2.5 մլն ընտրող, այլ նույնիսկ 2.5 մլն բնակիչ չկա: Այնպես որ, երբ հայտարարում են, որ կա 2.5 մլն ընտրող կամ ընտրություններին մասնակցել է ավելի քան 1.5 մլն մարդ, նրանք պետք է պատրաստ լինեին նաեւ նման գնահատականների: Իհարկե, հասկանալի է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից հետո նման զեկույցի հետ բախվելն անակնկալ է, բայց հավատացեք, միշտ չէ որ հնարավոր է կեղծիքն ու սուտն առաջ բրդել: «ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է ուսումնասիրի եւ զեկույց հրապարակի ինքնուրույնաբար... այն պետք է հիմնված լինի միայն իրական, ուղղակի ուսումնասիրությունների վրա, այլ ոչ թե`խոսք ու զրույցի», - առաջարկել է ՀՀ պատվիրակության ղեկավարը: Բայց նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք հաստատապես գիտեն, որ զեկույցը հիմնված չէ խոսք ու զրույցի վրա: ԵԽԽՎ-ն զեկույցը կազմել է ելնելով իրական եւ անհերքելի փաստերի վրա: Եւ տարօրինակ է, բայց միաժամանակ հասկանալի, թե ինչու է Հարությունյանը հայտարարում, թե ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը խաթարված պատկեր է ներկայացնում: Իշխանությունների համար այնքան անակնկալ է եղել զեկույցը, որ հակափաստարկներ բերելիս էլ ավելի անհարմար վիճակի մեջ են ընկել, ակամա հաստատելով զեկույցը հիմնավոր լինելը: Բերենք մեկ օրինակ: Զեկույցում նշված է. «Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է ընտրողներիստորագրվածցուցակներիմատչելիությունըընտրությանօրվանիցհետո` գաղտնիության նկատառումներով»: Հարությունյանն ասում է, թե իրականում, Ընտրական օրենսգիրքը բացարձակապես չի սահմանափակում դրանց մատչելությունն ու ստուգման հնարավորությունը, եւ միայն արգելում է ընտրողների այն ցուցակների լուսապատճենումն ու հրապարակումը, որտեղ առկաենընտրողներիստորագրությունները: Այսպիսով, հերքելով ԵԽԽՎ-ի զեկույցի պնդումը, նա ավելի է հաստատում այն: ԵԽԽՎ զեկույցում նշված է. «Դիտորդների կարծիքով, ընտրողներին վախեցնելը, իշխող կոալիցիայի կողմից իրականցվող նպատակաուղղված եւ լավ կազմակերպված գործողությունների արդյունք էր»: Հարությունյանն այս փաստը փորձում է հերքել մեկ այլ զեկույցով, բայց նա մոռանում է, որ Հայաստանը փոքր երկիր է եւ ցանկացած անօրինականություն րոպեներ, ժամեր անց արդեն հայտնի է դառնում: Եւ միայն ծիծաղ է առաջացնում այն, որ Հարությունյանը դիտորդական առաքելության զեկույցը փորձում է անարժանահավատ համարել, հիմնվելով այն փաստով, որ դիտորդներին օգնել է ընդդիմադիր կեցվածքով մի կին: Իրականում ժամանակն է այս մակարդակից դուրս գալ, եւ եթե հետընտրական առաքելության առաջարկ է հնչում, ապա կարելի է միանգամից անցնել հաջորդ ընտրությունների նախապատրաստմանը եւ ամենաթափանցիկ ձեւով ձեռնամուխ լինել ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներին: ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս դա անել բավական կարճ ժամանակահատվածում: Բացի այդ, ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակները պետք է մատչելի լինեն բոլորի համար: Սա եւս ակնհայտ է: Իսկ ամենակարեւորն այն է, որ վերջապես պետք է օրենքով ամրագրվի, որ յուրաքանչյուր ընտրողի մատը քվեարկությունից առաջ պետք է թանաքոտվի: Ընդ որում, պարտադիր պետք է մինչեւ ընտրությունները թանաքը փորձարկվի, իսկ երբ հայտնաբերվի, որ այն ցնդում է 12 ժամից ավելի շուտ, ապա ընտրությունները պետք է դադարեցվեն: Սա է առաջընթացի միակ ճանապարհը, եւ ով դեմ է այս ամենի իրականացմանը, պարզապես ազատ եւ արդար ընտրությունների թշնամին է: Հ.Գ. Հետնընտրական մոնիթորինգի ժամանակ խնդրում ենք անպայման անդրադառնալ հետեւյալ հարցերին. 1. Ինչ եղան կառավարության կողմից պատվիրված 250 հազար նոր անձնագրերը: 2. Ինչ եղան ՀՀԿ պատգամավորի բացահայտած հազարավոր ջավախահայերը, իրենց անօրինական անձնագրերով: 3. Մարտ-ապրիլին որքան մարդ է մի բնակավայրից տեղափոխվել մեկ այլ բնակավայր` փոխելով գրանցումը:
Ինչ է պետք ազատ եւ արդար ընտրությունների համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովը մայիսի 25-ին Տիրանայում կայացած նիստում քննարկել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը:
Հիշեցնենք, որ դիտորդական առաքելությունը կոչ է արել Հայաստանի իրավասու մարմիններին ձեռնարկել հնարավոր բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ ձեւավորելու համար՝ երաշխավորելով ընտրական ողջ գործընթացի արդարությունը: «Իրոք մինչեւ ընտրությունները պատվիրակության կողմից դիտարկված հիմնական խնդիրներից մեկը եղել է ընդհանուր առմամբ հավատի պակասը ընտրական գործընթացի նկատմամբ՝ քաղաքական շահագրգիռ կողմերի եւ հասարակության կողմից: Վիճահարույց խնդիրներից մեկը, որը նպաստեց այդ պակասին՝ ընտրական ցուցակների անճշտություններն էին, որոնք առիթ տվեցին շահարկումների արտերկրում բնակվողների, բայց դեռեւս ցուցակներում ընդգրկվածների ձայների օգտագործման վերաբերյալ»,- ընդգծված է զեկույցում :
«Ընտրական ցուցակների ճշգրտությունը նախադրյալ է ճիշտ ընտրությունների համար, ինչպես նաեւ որեւէ ճնշման բացակայությունը ընտրողների վրա՝ ինչպես ընտրարշավի, այնպես էլ քվեարկության օրը: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ձախողեցին ապահովել այս նախադրյալները»,- նշել են ԵԽԽՎ դիտորդները՝ եզրակացնելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվորեն զբաղվեն այս խնդիրների լուծմամբ՝ նկատի ունենալով 2013 թվականի նախագահական ընտրությունները:
13 էջանոց զեկույցը, որը ներկայացրել է առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, պարունակում է քաղաքական, իրավական գնահատականներ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ՝ թեկնածուների գրանցումից մինչեւ մամուլի ազատության միջավայր:
Այս զեկույցն իսկական անակնկալ է եղել ՀՀ իշխանությունների համար, որոնք լիահույս էին, որ այս անգամ Արեւմուտքից գովեստի խոսքեր կլսեն: Հիմա ավելի քան ակնհայտ է, որ զեկույցը հարուցել է ՀՀ իշխանությունների «զարմանքը եւ տարակուսանքը»: Մասնավորապես, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նեղսրտել է ներկայացված գնահատականներից: Մասնավորապես, արձագանքելով զեկույցում արձանագրված «ընտրացուցակների վերաբերյալ անճշտությունների» մասին պնդումներին, Դավիթ Հարությունյանը ընդգծել է, թե Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետեւելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Ավելին, նա բավական կոշտ ձեւով պատասխանել է զեկույցի հեղինակներին, նշելով, որ զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, եւ անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն:
Տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած եւ ԵԽԽՎ զեկույցի հեղինակին «անակնկալի բերած»՝ նոր անձնագրերի ահռելի թվի մասին հիշատակմանը՝ Դավիթ Հարությունյանը տվել է հետաքրքիր մեկնաբանություն, ասելով, թե իբր անհրաժեշտություն էր առաջացել հին անձնագրերը փոխարինել նորով: Իհարկե, նա ոչինչ չի ասել այն մասին, թե ինչու այդ փոխանակման պիկը համընկավ ընտրությունների հետ: Ավելին, նա եւ որեւէ այլ պաշտոնյա այդպես էլ բացատրություն չտվեցին, որ եթե անձնագրերի ակտիվ փոխանակում էր ընթանում, ապա ինչու էին համապատասխան մարմինները մինչեւ ընտրությունների օրը հրաժարվում անձնագրեր տրամադրել իրենց դիմած ՀՀ քաղաքացիներին: Ի դեպ, կառավարության այս տարվա մարտի 7-ի որոշմամբ տպագրվել է 250 հազար նոր անձնագիր: Մնում է սպասել, թե այս որոշմանն ինչ հիմնավորում պետք է տան Հարությունյանը եւ նրա կուսակիցները:
Անդրադառնալով ընտրողների թվի աճին, Հարությունյանը ասել է, թե 90-94-ին այնքան շատ երեխա է ծնվել, որ այսօր ընտրողների թիվը կտրուկ աճել է: Հարությունյանը մոռացել է, որ 90-94-ին հասկանալի պատճառներով նվազել էր ծնելիությունը, բացի այդ սկսվել էր արտագաղթը: Ավելին, 1986-90 թվականներին Հայաստանում ծնելիության աճ է արձանագրվել, բայց 2004-ից ընտրացուցակներում ընտրողների թվի շեշտակի աճ չէր արձանագրվել:
Այս ամենից հետո Հարությունյանը դեռ ԵԽԽՎ զեկույցը համարում է կողմնակալ եւ անարդար: Ավելին, նա ասել է, թե լիազորված է պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին իրականացնել հետընտրական առաքելություն` ընտրողների ցուցակների անճշտությունները վերստուգելու համար: Ի դեպ, այս հայտարարությունը նա արել է ԵԽԽՎ ամբիոնից:
Բայց նման հրավերից առաջ նա ճիշտ կվարվեր, եթե իր կուսակից ընկերոջից ճշտեր, թե իրականում որքան ջավախաբնակներ են ապօրինաբար ՀՀ քաղաքացու անձնագրեր ստացել: Հետաքրքիր է, թե նույն Դավիթ Հարությունյանն ինչ պետք է ասի ԵԽԽՎ պատվիրակներին կամ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդներին, խոսելով ջավախահայերին անձնագրեր տրամադրելու հարցի մասին: Շատ ավելի լավ կլիներ, եթե ԵԽԽՎ պատվիրակների հետ զրուցելուց առաջ Հարությունյանը եւ իր կուսակիցները համապատասխան բացատրություն տային հայաստանցիներին:
Անշուշտ, անհրաժեշտ է Հայաստանում հետընտրական առաքելություն իրականացնել, ընդ որում, ամենայն բծախնդրությամբ: Այդ ժամանակ արդեն իշխանությունները ստիպված կլինեն բացատրել, թե ինչու մինչեւ ընտրությունների սկիզբը չեն փորձարկել անձնագրերում կնիք դնելու համար նախատեսված թանաքը, ճշտելու համար, թե այն երբ է անհետանում: Բացի այդ, համապատասխան մարմինները վերջապես պետք է ասեն, թե որ տեղամասում որքան ժամանակ է ընթացել քվեարկությունն անորակ թանաքով կամ առանց թանաքի:
Երբ Դավիթ Հարությունյանը հրավիրում է հետընտրական առաքելություն իրականացնել, նա պետք է պատրաստ լինի եվրոպացիներին, ինչպես նաեւ հայաստանցիներին բացատրելու, ընտրացուցակներում առկա հազարավոր զավեշտալի փաստերը` մեկ տան վրա մի քանի տասնյակ գրանցումներով հասցեները, նույն հասցեում նույն անուն, ազգանուն, հայրանունն ունեցող եւ միմյանցից մեկ տարվա տարբերությամբ մարդկանց առկայությունը, գոյություն չունեցող շենքերն ու տները: Այս թվարկումն անվերջ կարելի է շարունակել, բայց Դավիթ Հարությունյանը եւ նրա կուսակիցները պետք է որ քաջ գիտակցեն, որ Արեւմուտքում մեզնից լավ գիտեն, որ այսօր Հայաստանում ոչ միայն 2.5 մլն ընտրող, այլ նույնիսկ 2.5 մլն բնակիչ չկա: Այնպես որ, երբ հայտարարում են, որ կա 2.5 մլն ընտրող կամ ընտրություններին մասնակցել է ավելի քան 1.5 մլն մարդ, նրանք պետք է պատրաստ լինեին նաեւ նման գնահատականների: Իհարկե, հասկանալի է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից հետո նման զեկույցի հետ բախվելն անակնկալ է, բայց հավատացեք, միշտ չէ որ հնարավոր է կեղծիքն ու սուտն առաջ բրդել:
«ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է ուսումնասիրի եւ զեկույց հրապարակի ինքնուրույնաբար... այն պետք է հիմնված լինի միայն իրական, ուղղակի ուսումնասիրությունների վրա, այլ ոչ թե`խոսք ու զրույցի», - առաջարկել է ՀՀ պատվիրակության ղեկավարը: Բայց նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք հաստատապես գիտեն, որ զեկույցը հիմնված չէ խոսք ու զրույցի վրա: ԵԽԽՎ-ն զեկույցը կազմել է ելնելով իրական եւ անհերքելի փաստերի վրա: Եւ տարօրինակ է, բայց միաժամանակ հասկանալի, թե ինչու է Հարությունյանը հայտարարում, թե ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը խաթարված պատկեր է ներկայացնում:
Իշխանությունների համար այնքան անակնկալ է եղել զեկույցը, որ հակափաստարկներ բերելիս էլ ավելի անհարմար վիճակի մեջ են ընկել, ակամա հաստատելով զեկույցը հիմնավոր լինելը: Բերենք մեկ օրինակ: Զեկույցում նշված է. «Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է ընտրողների ստորագրված ցուցակների մատչելիությունը ընտրության օրվանից հետո` գաղտնիության նկատառումներով»: Հարությունյանն ասում է, թե իրականում, Ընտրական օրենսգիրքը բացարձակապես չի սահմանափակում դրանց մատչելությունն ու ստուգման հնարավորությունը, եւ միայն արգելում է ընտրողների այն ցուցակների լուսապատճենումն ու հրապարակումը, որտեղ առկա են ընտրողների ստորագրությունները: Այսպիսով, հերքելով ԵԽԽՎ-ի զեկույցի պնդումը, նա ավելի է հաստատում այն:
ԵԽԽՎ զեկույցում նշված է. «Դիտորդների կարծիքով, ընտրողներին վախեցնելը, իշխող կոալիցիայի կողմից իրականցվող նպատակաուղղված եւ լավ կազմակերպված գործողությունների արդյունք էր»: Հարությունյանն այս փաստը փորձում է հերքել մեկ այլ զեկույցով, բայց նա մոռանում է, որ Հայաստանը փոքր երկիր է եւ ցանկացած անօրինականություն րոպեներ, ժամեր անց արդեն հայտնի է դառնում: Եւ միայն ծիծաղ է առաջացնում այն, որ Հարությունյանը դիտորդական առաքելության զեկույցը փորձում է անարժանահավատ համարել, հիմնվելով այն փաստով, որ դիտորդներին օգնել է ընդդիմադիր կեցվածքով մի կին:
Իրականում ժամանակն է այս մակարդակից դուրս գալ, եւ եթե հետընտրական առաքելության առաջարկ է հնչում, ապա կարելի է միանգամից անցնել հաջորդ ընտրությունների նախապատրաստմանը եւ ամենաթափանցիկ ձեւով ձեռնամուխ լինել ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներին: ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս դա անել բավական կարճ ժամանակահատվածում: Բացի այդ, ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակները պետք է մատչելի լինեն բոլորի համար: Սա եւս ակնհայտ է: Իսկ ամենակարեւորն այն է, որ վերջապես պետք է օրենքով ամրագրվի, որ յուրաքանչյուր ընտրողի մատը քվեարկությունից առաջ պետք է թանաքոտվի: Ընդ որում, պարտադիր պետք է մինչեւ ընտրությունները թանաքը փորձարկվի, իսկ երբ հայտնաբերվի, որ այն ցնդում է 12 ժամից ավելի շուտ, ապա ընտրությունները պետք է դադարեցվեն: Սա է առաջընթացի միակ ճանապարհը, եւ ով դեմ է այս ամենի իրականացմանը, պարզապես ազատ եւ արդար ընտրությունների թշնամին է:
Հ.Գ.
Հետնընտրական մոնիթորինգի ժամանակ խնդրում ենք անպայման անդրադառնալ հետեւյալ հարցերին.
1. Ինչ եղան կառավարության կողմից պատվիրված 250 հազար նոր անձնագրերը:
2. Ինչ եղան ՀՀԿ պատգամավորի բացահայտած հազարավոր ջավախահայերը, իրենց անօրինական անձնագրերով:
3. Մարտ-ապրիլին որքան մարդ է մի բնակավայրից տեղափոխվել մեկ այլ բնակավայր` փոխելով գրանցումը:
Գեղամ Նազարյան
www.top-news.am