Լրահոս

28.05.2012 12:33


«Օրինացը դառել է Օղորմած». հայտնվել է ՕԵԿ–ի գերեզմանաքարը

«Օրինացը դառել է Օղորմած». հայտնվել է ՕԵԿ–ի գերեզմանաքարը

«Ֆեյսբուք»–ում լուսանկար է տարածվել, որում պատկերված է «Օրինաց երկիր» կուսակցության գերեզմանաքարը, իսկ ծննդյան և մահվան տարեթվերը թվագրված են՝ 1998-2008:

Լուսանկարը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Ներկայացնենք նրանց կարծիքներից մի քանիսը.

«Սա այն գերեզմաններից է, որ ասում են՝ մեռավ, տո լա՛վ էլ եղավ, որ մեռավ. Էս օդը շնչելը շատ էր սրանց համար»։

«Բայց հոգին դեռ այս աշխարհում է»։

«Վայ, բա եղա՞վ։ Անողնաշարավոր կենդանիները հոգի չունեն, սատկելուց հետո դրանք սնունդ են դառնում բուսականությանը, ու էդ ա դրանց առաքելությունը»։

«Փաստորեն որոշ հատվածներում բուսականությունը կչորանա»։

«Հետաքրքիրը նա է, որ քաղաքական ուժը միանում է ՀՀԿ–ին, այնքան է ստորադասվում և դառնում քուրչ–փալաս, բայց ՀՀԿ–ն 70 ձայնով այսօր մեծամասնություն է կազմում։ Միայն մեր երկրում կարող են լուծվել չլուծվող խնդիրները, հակասությունները գերհամադրվեն, ու գերպահպանողականն աջակցի գերլիբերալին»։

«Մնաց ՀՀԿ–ն»։

«ՕԵԿ–ը շուտվանից էր մահացել, պիտի շուտ սարքեին։ Համ էլ ո՞ւր ա ընդեղ կուսակցություն որ»։

«Դե կարող է հարգելի պատճառներ են եղել. գումար չեն ունեցել.էս տարին բերքառատ է եղել, մուրաբա են փակել ու դրանց վաճառքից գումար հավաքել»։

«Օրինացը դառել է Օղորմած»։

«Մենք շուտ էինք թաղել ՕԵԿ–ին, պարզապես փող չկար քար քցելու, դե, էդ 10000–ները որ տվեցին, դրեցին իրար վրա, էդ համեստ քարը դրեցին, որ անհիշատակ չկորչի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը