Լրահոս

26.05.2012 13:26


Լևոն Շիրինյան. «Սարդարապատի ճակատամարտն հսկայական ազդեցություն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ելքի վրա»

Լևոն Շիրինյան. «Սարդարապատի ճակատամարտն հսկայական ազդեցություն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ելքի վրա»

Ամերիկացիները պետք է մի վայրկյան կանգ առնեն և խորհեն, թե ինչպիսի՞ ելք կունենար պարտերազմը, եթե թուրքերը ութ ամիս առաջ հասնեին Բաքու: Եվ թուրքերն ավելի կանուխ կհասնեին, եթե հայերը չդիմադրեին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով՝  1918թ. տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտն իր հսկայական ազդեցությունն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ելքի վրա։ Լևոն Շիրինյանն ընգծել է, որ այդ մասին փաստում են նաև օտարերկրյա քաղաքական և ռազմական գործիչները: Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջերարդը 1919թ. ԱՄՆ կառավարությանը ներկայացրած տեղեկագրում գրել է, որ ամերիկացիները պետք է հասկանան, թե ինչ կլիներ, եթե հայերը չկռվեին թուրքական զորքի դեմ:

Շիրինյանը վկայակոչել է գերմանական բանակի հրամանատար ֆոն Լյուդենդորֆի խոսքերը. «Եթե հայերը 8 ամիս շարունակ չկռվեին թուրքական բանակի դեմ, դժվար է ասել, թե ինչ կլիներ համաշխարհային քաղաքակրթության հետ»։

Քաղաքագետը նշել է, որ հայերը 214 օր՝ 1918-ի փետրվարի 12-ից մինչև սեպտեմբերի 14-ը, համառ ու դաժան կռիվներում պայքարել են թուրքական բանակի դեմ, և որ Բաթումի համաձայնագրից հետո էլ թուրքերը, շարունակելով շարժվել Բաքու, ճանապարհին ոչնչացնում էին հայերին։ Շիրինյանի խոսքով՝ թուրքերը մտածում էին, թե Բաքվում կհաղթեն, այդ պատճառով էլ չեն շարունակել Սարդարապատում կռվել հայերի դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը