ՀՀԿ համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԲՀԿ-ն, որպես ընդդիմադիր կուսակցություն, իր ուժերը կցուցադրի միայն առաջիկա 6 ամիսներին, իսկ Նոր տարուց հետո կընթանան բանակցություններ, եւ դարձյալ կբարձրանա կոալիցիա ստեղծելու հարցը:
Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը, սակայն, այդ կարծիքին չէ. նա Բաբուխանյանի առաջ քաշած սցենարի հետ համաձայն չէ:
«Հայկ Բաբուխանյանը, էրեկ մեկ, էսօր էրկու, եկել մտել է ՀՀԿ, հայտարարություններ է անում, թե ինչ կանի այս կամ այն կուսակցությունը, երբ որ ԲՀԿ-ն հստակ հայտարարել է իր պաշտոնական դիրքորոշումը»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշել է նա և ընդգծել, որ «որոշները» շատ բաներ են կարծում, մինչդեռ ԲՀԿ-ն հարցի պատասխանը հստակ է տվել:
«ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառուցողական ընդդիմություն է, և ուրեմն ճիշտ են: Ես հավատում եմ նրանց»,-նշել է Պետրոսյանը: Նաև հերքել, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև կուլիսային պայմանավորվածություններ կան:
ՀՀԿ-ականը հավատում է ԲՀԿ-ին