Լրահոս

26.05.2012 11:20


Կողոպուտ Աշտարակում. բացահայտ հափշտակել է մեքենաների մեջ բեռնված տոհմային կովերը

Կողոպուտ Աշտարակում. բացահայտ հափշտակել է մեքենաների մեջ բեռնված տոհմային կովերը
Մայիսի 25-ին՝ ժամը 18։50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի տարածքում՝ «Տառեր» հուշարձանի մոտ, անհայտ անձը գտնվելով ոչ սթափ վիճակում՝ կանգնեցրել է ընկերություններից մեկին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի երկու ավտոմեքենաները, փայտով հարվածել վարորդներին, սպառնացել, ապա բացահայտ հափշտակել է մեքենաների մեջ բեռնված 18 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կովերը` պատճառելով մոտ 13 000 000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1980թ. ծնված Գարսևան Կարապետյանը, որը բաժին բերման ենթարկվելու ժամանակ բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Հափշտակված կովերը հայտնաբերված են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը