Արամ Կարապետյան. «Հայաստանում ստեղծվում է մի նոր ներքաղաքական իրավիճակ»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դրական է գնահատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը ՀՀԿ–ի հետ կոալիցիոն կառավարություն չկազմելու վերաբերյալ։ Բանախոսի կարծիքով ԲՀԿ–ն անցել է կառուցողական ընդդիմության դաշտ, ինչը եզակի դեպք է մեր տարածաշրջանի համար և հատուկ է ավելի շատ արևմտյան ժողովրդավարական քաղաքական համակարգերին։ «Նոր ժամանակների» նախագահի խոսքերով՝ այն, ինչ կատարվեց, իշխանական խաղ չէ, և դա պարզ կլինի առաջիկա 1–2 ամիսների ընթացքում, երբ Ազգային ժողովը կսկսի իր աշխատանքը, և կլինեն օրենքների քվեարկություններ։
–Իմ տպավորությամբ՝ եթե այս ամենը խաղ չէ (իսկ իմ տպավորությամբ՝ խաղ չէ), ուրեմն միանշանակ կարելի է ողջունել այդ քայլը, որովհետև սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ Հայաստանում ստեղծվում է մի նոր ներքաղաքական իրավիճակ,–ասել է Արամ Կարապետյանը։
Խոսելով ԲՀԿ–ի՝ կոալիցիա չկազմելու որոշման պատճառների մասին՝ Արամ Կարապետյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ որևէ զիջման, էական փոփոխության ինքը պատրաստ չէ, և ԲՀԿ–ին որևէ հնարավորություն չէր թողել կոալիցիա կազմել:
–Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը որևէ փոփոխություն, սկսած Կառավարության անհատական կազմից, վերջացրած քաղաքական կուրսով, անել չի պատրաստվում,–պարզաբանել է Կարապետյանը։
Այս առիթով «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն ասել է, որ եթե Սերժ Սարգսյանն այժմ չցանկացավ համաձայնության գալ ԲՀԿ–ի հետ և կիսել իշխանությունը, ապա չի անի դա նաև նախագահական ընտրություններից առաջ, երբ ՀՀԿ–ն կհայտնվի է՛լ ավելի ծանր վիճակում։

7or.am