Լրահոս

25.05.2012 12:54


Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին ժամկետային զինծառայող է մահացել

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին ժամկետային զինծառայող է մահացել

ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել: Այս լուրը «1lur.am»-ի լրագրողի հետ զրույցում հաստատել են ՊՆ-ից: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 15:15-ի սահմաներում: ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գևորգի Հովակիմյանը տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո «Կռազ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին:
Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: ՊՆ քննչական վարչության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ 377 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Այս խորագրի վերջին նյութերը