Լրահոս

25.05.2012 11:33


Գերմանիայի կանցլերը քարտեզի վրա չի կարողացել գտնել իր ծննդավայրը

Գերմանիայի կանցլերը քարտեզի վրա չի կարողացել գտնել իր ծննդավայրը

Բեռլինի դպրոցներից մեկի աշակերտների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողացել հանձնել աշխարհագրության պարզագույն թեստը. քարտեզի վրա նրան չի հաջողվել ցույց տալ իր ծննդավայրը։ Դասաժամի ընթացքում քննարկվել են միգրացիոն հարցեր, և աշակերտները քարտեզի վրա ցույց են տվել այն քաղաքները, որտեղ նրանք ծնվել են։ Անգելա Մերկելին առաջարկվել է գտնել իր ծննդավայրը՝ Համբուրգը։ Գերմանիայի կանցլերի թեթև ձեռքով նրա ծննդավայրը հայտնվել է ոչ թե Գերմանիայում, այլ Ռուսաստանում։

Անգելա Մերկելը ծնվել է 1952թ. Համբուրգում։

Այս խորագրի վերջին նյութերը