Լրահոս

24.05.2012 17:19


Իրանն Ադրբեջանին բողոքի պաշտոնական նոտա է ներկայացրել

Իրանն Ադրբեջանին բողոքի պաշտոնական նոտա է ներկայացրել

Այսօր Իրանն Ադրբեջանին է ներկայացրել բողոքի պաշտոնական նոտա Բաքվում բողոքի ակցիաների ընթացքում իսլամական սրբությունները վիրավորելու համար։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Աբաս Իրաքչին բողոքի նոտան հանձնել է Իրանի ԱԳ նախարարություն հրավիրված, Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին։ Դեսպանը հայտնել է, որ այն կհասցնի պաշտոնական Բաքվին։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարությունը հետ էր կանչել Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բահիր Բահրամիին։ Հաղորդվում էր, որ դեսպանին հետ կանչելու պատճառը Բաքվում բողոքի ակցիաների ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեիի հասցեին հնչեցրած վիրավորանքներն են։

Այս խորագրի վերջին նյութերը