Լրահոս

24.05.2012 16:46


Իրանցի զինվորական նավաստիները փրկել են ամերիկյան նավը ծովահենների գրոհից

Իրանցի զինվորական նավաստիները փրկել են ամերիկյան նավը ծովահենների գրոհից

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ Իրանցի զինվորական նավաստիները փրկել են ամերիկյան առևտրային նավը ծովահենների գրոհից։

Ըստ տեղեկությունների՝  միջադեպը տեղի է ունեցել Արաբական ծովի Ադենի ծոցում։ «Մարեսկ Տեխաս» նավը ենթարկվել է ծովահենների մի քանի արագընթած մոտորանավակների հարձակմանը, ինչից հետո տվել է օգնության ազդանշան։

Օգնության են հասել այդ շրջանում հերթապահող Իրանի ռազմածովային ուժերը։ Նրանց մոտենալուն պես, ծովահենները դիմել են փախուստի։ Ամերիկյան նավն անխափան  շարունակել է իր ճանապարհը։

Այս խորագրի վերջին նյութերը