Լրահոս

23.05.2012 16:43


Ահմադինեժադ. «Իրանի ռազմական դոկտրինում տեղ չկա զանգվածային ոչնչացման զենքի համար»

Ահմադինեժադ. «Իրանի ռազմական դոկտրինում տեղ չկա զանգվածային ոչնչացման զենքի համար»

Այսօր Իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը տարածել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունը՝ նվիրված իրան–իրաքյան պատերազմում կիրառված քիմիական զենքի զոհերի հիշատակի օրվան։ Հայտարարության մեջ նշվում է, որ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումն ու կիրառումը հակասում է կրոնական սկզբունքներին, և այն տեղ չունի Իրանի ռազմական դոկտրինում։

«Ավելի քան մեկ քառորդ դար առաջ հազարավոր քիմիական ռումբեր են գցվել Իրանի և Իրաքի սահմանամերձ շրջանների խաղաղ բնակիչների վրա։ Այդ ժամանակվանից Իրանի Իսլամական Հանրապետությունն իր սրբազան պարքն է համարում ազատել աշխարհը զանգվածային ոչնչացման զենքից»,–ասվում է հայտարարության մեջ։

Հատկանշանական է, որ այս հայտարարությունը համընկել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում միջազգային միջնորդների «Վեցնյակի» և Իրանի միջև վերջինիս միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկին։ Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ և չի պարունակում ռազմական բաղադրիչ։

«ԻՐՆԱ»–ի տվյալներով՝ իրան–իրաքյան պատերազմի ժամանակ Սադամ Հուսեինի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման զոհ է դարձել ավելի քան 8 հազ. իրանցի։

Այս խորագրի վերջին նյութերը