Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհել է, որ «նորագույն» ժառանգականները իրենից թաքուն քեֆ-ուրախություններ են կազմակերպում
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը, որն իր ընտրողներին խոստանում էր ուղիղ և փոխաբերական իմաստներով սարեր շուռ տալ, հիմա էլ վարպետորեն դերասանություն է անում, թե իբր քաղաքական այս իրավիճակում ինքը բավականին շահեկան վիճակում է: Քաղաքական շրջանակներում, սակայն, բոլորն էլ գիտեն, որ դա կատարյալ ֆարս է, և իրականում «Ժառանգությունն» ու նրա լիդերը հոգեվարքի մեջ են:
«Րաֆֆին անցյալ շաբաթվա մեջ մի քանի անգամ հասցրել է մեկ առ մեկ առանձնազրույց ունենալ իր նախկին զինակիցներ Արմեն Մարտիրոսյանի ու Անահիտ Բախշյանի հետ` կիսվելով, որ այս նոր նախագծի մեջ, ուր քիչ չեն խառնակիչ մարդիկ, ինքն իրեն շատ օտար ու անհարմար վիճակում է զգում: Իր նախկին թիմակիցների հետ Րաֆֆին նաև անկեղծ խոստովանել է, որ այս իշխանությունները իրեն կարծես թև «պադստավկա» են անում, և որ ինքը դժվար թե մինչև նախագահական ընտրություններ կարողանա դիմանալ «Ժառանգությունում» ներդրված նոր դեմքերի գոյությանն ու նրանց տված խաղերին, որոնցից անգամ ինքը չի կարողանում գլուխ հանել»,–գրել է թերթը՝ հենվելով «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրների վրա։
«ՉԻ»–ն ավելացրել է՝ Րաֆֆին նաև դժգոհել է այն բանից, որ «նորագույն» ժառանգականները շատ հաճախ են իրենից թաքուն հավաքվում, ինչպես նաև քեֆ-ուրախություններ կազմակերպում:

7or.am