Լրահոս

21.05.2012 14:07


Հայ դպրոցականները ծեծում են, բայց հազվադեպ

Հայ դպրոցականները ծեծում են, բայց հազվադեպ

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդադարձել է վերջին օրերին համացանցում տարածված սիրողական տեսանյութին, որում պատկերված է, թե ինչպես է դպրոցահասակ հայ աղջիկը դաժանաբար ծեծի ենթարկում և հայհոյանքներ հնչեցնում մեկ այլ աղջկա հասցեին։ Այս ամենը նկարահանում են նրա ընկերները և, միջամտելու ու կանխելու փոխարեն,  մի բան էլ գովերգում են ծեծող աղջկան։ Ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութը (ի դեպ, այն արդեն հանվել է «youtube»–ի կողմից)՝ պարզելու այնտեղ պատկերվածների ինքնությունը։ Իսկ ԿԳՆ հանրակրթության վարչության պետն ասել է, որ իրենք նույնպես փորձում են պարզել կատարվածը, սակայն թեև նման դեպքեր կան, բայց դրանք հազվագյուտ են։

–Դա խիստ քննադատելի է։ Այդ ուղղությամբ բոլորս աշխատանք ունենք տանելու: Բոլոր տեղերում պետք է քննադատելի լինի այս տեսակ ագրեսիան,–ասել է նա։

Ի դեպ, այս տարի՝ մայիսի 25-ին, Հայաստանի 1400 դպրոցներում վերջին զանգը տոնելու է 40 հազ. շրջանավարտ։ Ավարտական և միասնական քննությունները նշանակված են հունիսի 1-ին, 4-րդդասարանցիները ստուգման քննություններ կհանձնեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը