Յուրաքանչյուր սերնդի առաքելությունն ապագային միտված ներկան է՝ ժառանգված և կերտված նախնյաց և այդ սերնդի կողմից: Եվ փառավոր հավերժությունն է, որ փափագում են ազգերը, սակայն վայելում՝ ընտրյալները... Հայոց հավերժության ապացույցը 5000-ամյա անցյալն է և դրա բազմապատկման կամքն ու ոգին:
Եվ որպեսզի առավել գիտակցվի հայոց այսօրը, պետք է մշտապես զննենք այն հետագիծը, որը թողել ենք անցյալում, որը, սակայն, կանխորոշում է մեր ներկան... Նաև՝ ապագան: Ժառանգությունը մի բան է, որից չես խուսափի, և նրա գիտակցումով ու արժևորումով միայն կարող ես հյուսել ցանկալի ապագան:
Հայոց քաղաքական հետագիծը կարելի է բաժանել 7 հիմնական փուլերի:
ԱռաջինփուլըՎաղպետականություններիժամանակաշրջաննէ, որը թվագրվում է Ք. ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսից մինչև Ք. ա 1-ին հազարամյակի սկզբները'Ուրարտուի կամ Վանի թագավորության կազմավորումը:
Երկրորդփուլը սկսվում է Ք. ա. 9-րդ դարից և տևում մինչև Ք. հ. 4-5-րդ դարերը, երբ Հայաստանը տրոհվում է երկու մասի և կորցնում անկախությունը: Այս 1500-ամյա ժամանակաշրջանը կարելի է բնորոշել որպես Միացյալթագավորությանշրջան:
Երրորդփուլը 5-9-րդ դդ. ժամանակահատվածն է, երբ Հայաստանը դեռևս ուժեղ էր և պայքարում էր իր քաղաքական իրավունքների ու անկախության համար, որը և նվաճեց 9-րդ դարում: Այն կարելի է բնորոշել որպես Օտարերկրյատիրապետություններիկարճժամանակաշրջան:
Չորրորդփուլը9-12-րդ դդ. ժամանակահատվածն է՝ Քաղաքականմասնատվածությանշրջանը, երբ Բագրատունյաց կենտրոնական թագավորության կողքին իրենց իրավունքն էին հաստատել հայոց մի շարք այլ պետություններ՝ գոյատևելով նույնիսկ Բագրատունյաց թագի անկումից հետո:
ՀինգերորդփուլըՕտարերկրյատիրապետություններիերկարժամանակաշրջաննէ, որը տևեց 11-12-րդ դդ. մինչև 1918 թ. մայիսի 28-ը:
Վեցերորդփուլը կարելի է բնորոշել որպես Կիլիկյանժամանակաշրջան, երբ հայրենի բնաշխարհից դուրս իր անկախ պետականության իավունքը նվաճեց Կիլիկյան հայոց թագավորությունը՝ 11-14-րդ դարերում գրելով փառահեղ 300-ամյա պատմություն:
ՅոթերորդփուլըՀանրապետությանշրջաննէ, որը սկիզբ առնելով 1918 թ. մայիսի 28-ից՝ շարունակվում է մինչ այսօր: Սակայն՝ լեռնաշխարհի միայն մոտ 1/10 մասի ընդգրկմամբ...
Ընդհանուր առմամբ, հայոց պատմությունը բաժանվում է երկու մեծ մասերի: Պատմության առաջին ժամանակահատվածը վերելքի շրջանն է, երբ Հայկական քաղաքակրթությունը, այնուամենայնիվ, կերտեց կայսրություն՝ իր դրոշը պարտադրելով Հայկական բարձրավանդակից անդին: Երկրորդ հատվածը պատմության անկման շրջանն է, երբ հայոց ուժն աստիճանաբար տկարացավ և նսեմացվեց՝ ընկնելով օտար տիրապետությունների տակ: Այս ֆոնի վրաՍարդարապատնունրազավակՄայիսի 28-ըհրաշագործմիօրեն, երբկասեցվեցգահավիժումը, որնարդենհասելէրանդնդիեզրին, ևկյանքտվեցհայոցՀանրապետությանը՝փոքրիկ, աննշմար, թույլուողբերգական, բայց՝դարերիկնիքովուալեհեր, հպարտուվաստակած, արդարամիտուառաջադեմ:
Եվ ահա Հանրապետության սերունդներս՝ Դաշնակցական թե Բոլշևիկ, ՀՀՇ-ական թե ՀՀԿ-ական, դրոշակակիրն ենք դարերի, և դարերին է, որ պիտի իշխենք: Հայոց անկումը կասեցված է, բայց դա այն ճիգն է, որ չէինք կարող չանել... Եվ դա բավական չէ: Պետք են նոր խիզախումներ՝ հավերժացնելու պատմությունը:
Ժառանգություն ստանալով և՛ փառք, և՛ նսեմացում, այսօրվա հայոց միտքը մոլոր է, չհամակարգված, և ապագայի պատկերը հայի մտքերում անորոշ է: Այս առումով թշնամին մեր մեջ է...
Խոսելով ապագայի մասին՝ հարկավոր է ներկայում լուծել երկու խնդիր. գծագրել այդ ապագան՝ հեռավոր և մոտավոր պատկերներով, և այդ նկարները կերտել ամեն օր՝ արվեստագետի ստեղծագործ և ինքնամոռաց ոգով:
Եվ ովքե՞ր են այն քրմերը, որ չեն հյուսում մեր երազները։ Եվ ովքե՞ր են այն իշխանավորները, որ քանդում են չհյուսվածը, խեղդում միտքը, հյուսում դավեր' փորոտիքի կամքով:
Շատ ճիգ պետք չէ, ընդամենը անհրաժեշտ է երազել և կերտել՝ վանելով տկարամտությունը, եսասեր փառասիրությունը, ապագայի հաշվին այսօր ցոփ ապրելու մոլուցքը:
Մտավորականությու՛ն, ահա այն նոր քրմությունը, որ պետք է խոսի և դաստիարակի իր զավակներին: Եվ այն հասարակությունը, որը չի լսում իր քրմերին, դեռ հասու չէ կերտելու փառք: Եվ այն հասարակությունը, որի միտքը լուռ է, ամեն օր մեռնում է...
Հայությունն այսօր անցյալի ու ապագայի միջև է, և կարող է կա՛մ անցյալ նետվել, կամ քայլել դեպի փառք: Երկուսն էլ հեշտ չեն...
Հայրենասիրությու՛ն, ահա ամենավսեմը...
Կա՛մք, ահա ամենակարևորը...
Եվ այս կարևորագույն որոշումներում պետք չէ ազատ մտածել, պետք է ճի՛շտ մտածել... Հայոց մայրաքաղաքը դեռ սահմանին է...
Բայց ես համոզված եմ...Մերփառքըդեռկլսվիաշխարհում,ևհայզինվորնանպայմանկլվաիրսուրըծովիջրերում... Մենքստեղծվելենքտիրելուևոչթետրվելուհամար...
Պետք է երազել և կերտել այդ երազանքը
կկործանվեն չարյաց կայսրությունները, և մեղավորները կգան՝ ապաշխարելու Սուրբ հողում: Եվ կկործանվեն աշտարակները չարամիտ, և կսրբի ջրհեղեղը նորեն մարդկային ամոթը, և անմահության երկիր Հայաստանը կարձակի ծիլերն իր, ու շառավիղը մարդկային ցեղի նորից կհառնի՝ մեղքեր գործելու և... պատժվելու:
Եվ Աստված կրկին կխոսի հայերեն...
Յուրաքանչյուր սերնդի առաքելությունն ապագային միտված ներկան է՝ ժառանգված և կերտված նախնյաց և այդ սերնդի կողմից: Եվ փառավոր հավերժությունն է, որ փափագում են ազգերը, սակայն վայելում՝ ընտրյալները... Հայոց հավերժության ապացույցը 5000-ամյա անցյալն է և դրա բազմապատկման կամքն ու ոգին:
Եվ որպեսզի առավել գիտակցվի հայոց այսօրը, պետք է մշտապես զննենք այն հետագիծը, որը թողել ենք անցյալում, որը, սակայն, կանխորոշում է մեր ներկան... Նաև՝ ապագան: Ժառանգությունը մի բան է, որից չես խուսափի, և նրա գիտակցումով ու արժևորումով միայն կարող ես հյուսել ցանկալի ապագան:
Հայոց քաղաքական հետագիծը կարելի է բաժանել 7 հիմնական փուլերի:
Առաջին փուլըՎաղ պետականությունների ժամանակաշրջանն է, որը թվագրվում է Ք. ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսից մինչև Ք. ա 1-ին հազարամյակի սկզբները'Ուրարտուի կամ Վանի թագավորության կազմավորումը:
Երկրորդ փուլը սկսվում է Ք. ա. 9-րդ դարից և տևում մինչև Ք. հ. 4-5-րդ դարերը, երբ Հայաստանը տրոհվում է երկու մասի և կորցնում անկախությունը: Այս 1500-ամյա ժամանակաշրջանը կարելի է բնորոշել որպես Միացյալ թագավորության շրջան:
Երրորդ փուլը 5-9-րդ դդ. ժամանակահատվածն է, երբ Հայաստանը դեռևս ուժեղ էր և պայքարում էր իր քաղաքական իրավունքների ու անկախության համար, որը և նվաճեց 9-րդ դարում: Այն կարելի է բնորոշել որպես Օտարերկրյա տիրապետությունների կարճ ժամանակաշրջան:
Չորրորդ փուլը 9-12-րդ դդ. ժամանակահատվածն է՝ Քաղաքական մասնատվածության շրջանը, երբ Բագրատունյաց կենտրոնական թագավորության կողքին իրենց իրավունքն էին հաստատել հայոց մի շարք այլ պետություններ՝ գոյատևելով նույնիսկ Բագրատունյաց թագի անկումից հետո:
Հինգերորդ փուլը Օտարերկրյա տիրապետությունների երկար ժամանակաշրջանն է, որը տևեց 11-12-րդ դդ. մինչև 1918 թ. մայիսի 28-ը:
Վեցերորդ փուլը կարելի է բնորոշել որպես Կիլիկյան ժամանակաշրջան, երբ հայրենի բնաշխարհից դուրս իր անկախ պետականության իավունքը նվաճեց Կիլիկյան հայոց թագավորությունը՝ 11-14-րդ դարերում գրելով փառահեղ 300-ամյա պատմություն:
Յոթերորդ փուլը Հանրապետության շրջանն է, որը սկիզբ առնելով 1918 թ. մայիսի 28-ից՝ շարունակվում է մինչ այսօր: Սակայն՝ լեռնաշխարհի միայն մոտ 1/10 մասի ընդգրկմամբ...
Ընդհանուր առմամբ, հայոց պատմությունը բաժանվում է երկու մեծ մասերի: Պատմության առաջին ժամանակահատվածը վերելքի շրջանն է, երբ Հայկական քաղաքակրթությունը, այնուամենայնիվ, կերտեց կայսրություն՝ իր դրոշը պարտադրելով Հայկական բարձրավանդակից անդին: Երկրորդ հատվածը պատմության անկման շրջանն է, երբ հայոց ուժն աստիճանաբար տկարացավ և նսեմացվեց՝ ընկնելով օտար տիրապետությունների տակ: Այս ֆոնի վրա Սարդարապատն ու նրա զավակ Մայիսի 28-ը հրաշագործ մի օր են, երբ կասեցվեց գահավիժումը, որն արդեն հասել էր անդնդի եզրին, և կյանք տվեց հայոց Հանրապետությանը՝ փոքրիկ, աննշմար, թույլ ու ողբերգական, բայց՝ դարերի կնիքով ու ալեհեր, հպարտ ու վաստակած, արդարամիտ ու առաջադեմ:
Եվ ահա Հանրապետության սերունդներս՝ Դաշնակցական թե Բոլշևիկ, ՀՀՇ-ական թե ՀՀԿ-ական, դրոշակակիրն ենք դարերի, և դարերին է, որ պիտի իշխենք: Հայոց անկումը կասեցված է, բայց դա այն ճիգն է, որ չէինք կարող չանել... Եվ դա բավական չէ: Պետք են նոր խիզախումներ՝ հավերժացնելու պատմությունը:
Ժառանգություն ստանալով և՛ փառք, և՛ նսեմացում, այսօրվա հայոց միտքը մոլոր է, չհամակարգված, և ապագայի պատկերը հայի մտքերում անորոշ է: Այս առումով թշնամին մեր մեջ է...
Խոսելով ապագայի մասին՝ հարկավոր է ներկայում լուծել երկու խնդիր. գծագրել այդ ապագան՝ հեռավոր և մոտավոր պատկերներով, և այդ նկարները կերտել ամեն օր՝ արվեստագետի ստեղծագործ և ինքնամոռաց ոգով:
Եվ ովքե՞ր են այն քրմերը, որ չեն հյուսում մեր երազները։ Եվ ովքե՞ր են այն իշխանավորները, որ քանդում են չհյուսվածը, խեղդում միտքը, հյուսում դավեր' փորոտիքի կամքով:
Շատ ճիգ պետք չէ, ընդամենը անհրաժեշտ է երազել և կերտել՝ վանելով տկարամտությունը, եսասեր փառասիրությունը, ապագայի հաշվին այսօր ցոփ ապրելու մոլուցքը:
Մտավորականությու՛ն, ահա այն նոր քրմությունը, որ պետք է խոսի և դաստիարակի իր զավակներին: Եվ այն հասարակությունը, որը չի լսում իր քրմերին, դեռ հասու չէ կերտելու փառք: Եվ այն հասարակությունը, որի միտքը լուռ է, ամեն օր մեռնում է...
Հայությունն այսօր անցյալի ու ապագայի միջև է, և կարող է կա՛մ անցյալ նետվել, կամ քայլել դեպի փառք: Երկուսն էլ հեշտ չեն...
Հայրենասիրությու՛ն, ահա ամենավսեմը...
Կա՛մք, ահա ամենակարևորը...
Եվ այս կարևորագույն որոշումներում պետք չէ ազատ մտածել, պետք է ճի՛շտ մտածել... Հայոց մայրաքաղաքը դեռ սահմանին է...
Բայց ես համոզված եմ... Մեր փառքը դեռ կլսվի աշխարհում, և հայ զինվորն անպայման կլվա իր սուրը ծովի ջրերում... Մենք ստեղծվել ենք տիրելու և ոչ թե տրվելու համար...
Ապա էլ ինչի՞ համար պետք է ապրել, եթե ոչ՝ հաղթելու և իշխելու ժամանակին...
Սա է ձոնը Սարդարապատին...
Արտակ Սարգսյան