Քաղաքական

19.05.2012 12:32


Հովհաննես Հովհաննիսյանը որևէ բան չի արել ոչ թե 7, այլ, ասենք, 17 կամ 27 մանդատ ունենալու համար

Հովհաննես Հովհաննիսյանը որևէ բան չի արել ոչ թե 7, այլ, ասենք, 17 կամ 27 մանդատ ունենալու համար

«Չորրորդ ինքիշխանությունն» անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին Հովհաննես Հովհաննսիյանի «Հայաստանի լիբերալ» կուսակցության հայտարարությանը և գրել.

«ՀԼԿ նախագահն իր այս քայլն իբր հիմնավորել է նրանով, որ Հայ ազգային կոնգրեսը վերցրել է ԱԺ ընտրությունների արդյունքում ստացած 7 մանդատները: Հովհաննիսյանի հայտարարությունն իրոք ուշագրավ է, քանի որ նույն Հովհաննիսյանն այս ընտրություններից առաջ գործնական որևէ բան չի արել, որպեսզի Կոնգրեսն ունենա ոչ թե 7, այլ, ասենք, 17 կամ 27 մանդատ: Բանն այն է, որ մեր տեղեկություններով՝ այն, ինչ ընտրություններից առաջ արել է Հովհաննիսյանը, կարելի է բացահայտ քցոցի անվանել: Նրա կուսակցությունն ընտրություններում վերցրել է 3 մեծամասնական ընտրատարածք և 3-ն էլ խայտառակ տապալել է: Ինքը` Հովհաննես Հովհաննիսյանը, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 5 ընտրատարածքում և այդպես էլ չի մասնակցել սեփական քարոզարշավին. ընդամենը 1-2 անգամ է այցելել սեփական նախընտրական շտաբ, իսկ քարոզարշավի օրերին Կոնգրեսի Դավիթաշենի տարածքային կառույցի անդամները փնտրում և այդպես էլ չէին գտնում Հովհաննիսյանին:

Առավել հետաքրքրական էր թիվ 22 ընտրատարածքը, որտեղ Հովհաննիսյանը որպես իր կուսակցության քաղխորհրդի անդամ առաջադրել էր Վահագն Հակոբյանին: Գրանցումից հետո պարզվել էր, որ Հակոբյանն իրականում ՀՀԿ անդամ էր և դրանից հետո ինքնաբացարկ էր ներկայացրել: Եվ ահա, Հովհաննիսյանի կողմից Կոնգրեսից դուրս գալը, մեր տեղեկություններով, իրականում կապված է այն բանի հետ, որ Կենգրեսում համարում են, որ վերջինս իր կողմից ստանձնած բոլոր աշխատանքները տապալել է, չի կատարել իր կողմից տրված որևէ խոստում, և հասկանալով, որ նրա նկատմամբ Կոնգրեսում ձևավորվում է շատ նեգատիվ մթնոլորտ` Հովհաննսիյանը որոշել է ահա այս կերպ նախաձեռնել իր դուրս գալը»:

Այս խորագրի վերջին նյութերը