Լրահոս

17.05.2012 17:40


Գերմանիայի ֆինանսների նախարարը մրցանակ կստանա եվրոն փրկելու համար

Գերմանիայի ֆինանսների նախարարը մրցանակ կստանա եվրոն փրկելու համար

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն այսօր կստանա Կառլոս Մեծի մրցանակը եվրոյի փրկության գործում ավանդի և Եվրոպայի միավորման համար։ Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ելույթ կունենա Լյուքսեմբուրգի վարչապետ և Եվրախմբի ղեկավար Ժան–Կլոդ Յունկերը։

Կառլոս Մեծի մրցանակը հանձնվում է Աախենում 1950–ից։ Այն տրվում է մարդկանց և կազմակերպություններին, որոնք ավանդ են ունենում Եվրոպայի միավորման գործում։ Մրցանակը հանձնվում է Համբարձման օրը՝ Սուրբ Զատկից 40 օր հետո։

Մրցանակակիրների թվում են Եվրոպայի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Ժան–Կլոդ Տրիշեն, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։

Այս խորագրի վերջին նյութերը