Լրահոս

16.05.2012 11:09


Պուտինը Թուրքիայում կմասնակցի երկրի խոշորագույն ամբարտակի բացման արարողությանը

Պուտինը Թուրքիայում կմասնակցի երկրի խոշորագույն ամբարտակի բացման արարողությանը

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմաբ՝ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի առաջին երկիրը լինելու է Բելառուսը։ Նշվում է նաև, որ նոր կարգավիճակում Պուտինը հունիսին կայցելի Հայաստան։ Սակայն Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ առաջիկայում Ուկրաինա, Բելառուս, Հայաստան, Ադրբեջան նախագահի այց չի նախապատրաստվում:

 «Երկրամաս» պարբերականն էլ գրում է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը պետք է մեկնի Թուրքիա։ Այցի շրջանակներում, թուրքական աղբյուրների համաձայն, Պուտինը և Թուրքիայի վարչապետ Էրդողանը պետք է մասնակցեն երկրի խոշորագույն ամբարտակի բացման արարողությանը, որը կառուցվել է Արդվին նահանգում։

Այս խորագրի վերջին նյութերը