Լրահոս

15.05.2012 14:57


Մեսսին երկրորդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»

Մեսսին երկրորդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ անգամ նվաճեց եվրոպական ազգային առաջնությունների շրջանակներում լավագույն ռմբարկուին տրվող «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Առաջին անգամ այն Մեսսիին բաժին հասավ 2009/2010 մրցաշրջանում, երբ նա մրցակիցների դարպասը ուղարկեց 34 գնդակ։ Նախորդ տարի «Ոսկե խաղակոշիկին» արժանացավ «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն՝ խփած 40 գնդակ ցուցանիշով։ 2011/12 մրցաշրջանում թեժ պայքարը կրկին ընթացավ այս երկու տաղանդավոր ֆուտբոլիստների միջև։ Արդյունքում Մեսսին դարձավ 50 գոլի հեղինակ, Ռոնալդուն՝ 46։ Երրորդ տեղում «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսին է։ Նա իր հաշվին գրանցել է 30 գնդակ։

Այս խորագրի վերջին նյութերը