Լրահոս

14.05.2012 17:15


«Metallica»-ն կնշի «Black Album»-ի 20 ամյակը

«Metallica»-ն կնշի «Black Album»-ի 20 ամյակը

Լեգենդար «Metallica» ռոք խումբը պատրաստվում է նշել իր «Black Album»–ի 20 ամյակը՝ կազմակերպելով համերգային շրջագայություն ամբողջ Եվրոպայով։ Խումբը կտա 16 համերգ։ «Metallica»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Բոլոր նրանք ովքեր 20 տարի մեզ հետ են և հիշում են 1992թ. և 1993թ. մեր համերգային շրջագայությունները, կհիշեն նաև բեմի կենտրոնում տեղադրված մեր շեղանկյունաձև փոսը։ Հենց այդ փոսն էլ «կվերադառնա» մեր ամառային արձակուրդներին։ Մեր ֆան–ակումբի անդամներն՝ հատուկ տոմսերի առկայության դեպքում կարող են ներկա լինել այդ փոսում մեր բոլոր համերգներին՝ բացառությամբ հունիսի 2-ին «Rock Am Ring»–ում նախատեսված համերգից։ Տեխնիկական սահմանափակումները թույլ չեն տալիս այդտեղ տեղադրել փոսը»։

Այս խորագրի վերջին նյութերը