«Hayeli.am»–ը գրում է, որ «Ժողովրդական կուսակցության» ղեկավար ՏիգրանԿարապետյանըհունիսի 1-ինկմեկնիՀայաստանից,ևդժվարէասել` կրկինկվերադառնա՞, թե՞ոչ: Կայքի այս տեղեկությունը հաստատել է նաև ինքը` Տ. Կարապետյանը, չմանրամասնելով, սակայն, ընդմիշ՞տ է գնում, թե՞ ժամանակավոր:
«10 տարիհանգստիչեմգնացել.գնումեմերկարաժամկետարձակուրդի»,- սահմանափակվել է այսքանով:
ԺԿ ղեկավարը չի մասնավորեցրել նաև՝ Ռուսաստա՞ն է գնում, թե՞ եվրոպական որևէ երկիր:
Հիշեցնենք, որ Կարապետյանը մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով պարտվել է ԱԺ նախկին նախագահ ՀովկիկԱբրահամյանի բարեկամուհուց:
Տիգրան Կարապետյանը նկատել է, որ ինքը հիասթափվել է այն «այլանդակ» և «ստոր» դրսևորումներից, որոնց ականատեսը եղավ ընտրություններին:
«Երբ 1700 հոգանոցգյուղում 2000 ընտրողէգրանցվում, երբ 10 000 դրամովառանժողովրդինևժողովրդինդարձրեցինբոշա: Հիմաթողժողովուրդըմտածի, որայդ 10 000 դրամով 5 տարիիրերեխայիուսմանվարձնէվճարելու, ապրելուէայդգումարովևհոգալուիրկարիքները»,-եզրափակել է Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանը մեկնում է Հայաստանից
«Hayeli.am»–ը գրում է, որ «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը հունիսի 1-ին կմեկնի Հայաստանից, և դժվար է ասել` կրկին կվերադառնա՞, թե՞ ոչ: Կայքի այս տեղեկությունը հաստատել է նաև ինքը` Տ. Կարապետյանը, չմանրամասնելով, սակայն, ընդմիշ՞տ է գնում, թե՞ ժամանակավոր:
«10 տարի հանգստի չեմ գնացել. գնում եմ երկարաժամկետ արձակուրդի»,- սահմանափակվել է այսքանով:
ԺԿ ղեկավարը չի մասնավորեցրել նաև՝ Ռուսաստա՞ն է գնում, թե՞ եվրոպական որևէ երկիր:
Հիշեցնենք, որ Կարապետյանը մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով պարտվել է ԱԺ նախկին նախագահ Հովկիկ Աբրահամյանի բարեկամուհուց:
Տիգրան Կարապետյանը նկատել է, որ ինքը հիասթափվել է այն «այլանդակ» և «ստոր» դրսևորումներից, որոնց ականատեսը եղավ ընտրություններին:
«Երբ 1700 հոգանոց գյուղում 2000 ընտրող է գրանցվում, երբ 10 000 դրամով առան ժողովրդին և ժողովրդին դարձրեցին բոշա: Հիմա թող ժողովուրդը մտածի, որ այդ 10 000 դրամով 5 տարի իր երեխայի ուսման վարձն է վճարելու, ապրելու է այդ գումարով և հոգալու իր կարիքները»,-եզրափակել է Կարապետյանը:
7or.am