Հակահայկական բանաձև Եվրախորհրդարանում կամ մադրիդյան սկզբունքների մարտնչող տարբերակ
Նախընտրական թոհուբոհի մեջ գրեթե անուշադրության մատնվեց Եվրախորհրդարանում ընդունված մի բանաձև, որն առնվազն տեղեկատվական լուրջ զենք կարող է դառնալ Ադրբեջանի ձեռքին, և որին ոչ մի կերպ չկարողացան հակազդել ՀՀ ԱԳՆ–ն և Ազգային ժողովը՝ իր խմբակցություններով:
Ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, ինչը պարունակում է Եվրոպական խորհրդին (ԵՄ բարձրագույն մարմին) և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանն ուղղված Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագրի բանակցություններին վերաբերող առաջարկներ:
Բանաձևում անդրադարձ կա ղարաբաղյան հակամարտությանը: Ուսումնասիրելով բանաձևը` տպավորություն է ստեղծվում, որ այն կազմողները անտեղյակ են խնդրից և իրենց առաջարկներն արել են բացառապես վերջին չորս տարիների զարգացումներից ելնելով:
Այս բանաձևի մեջ Եվրախորհրդարանը հղումներ է կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև Մոսկվայի 2008թ. նոյեմբերի 2-ի և Սոչիի 2012թ. հունվարի 23-ի համատեղ հռչակագրերին:
Բանաձևը կարելի է բնութագրել որպես Մադրիդյան սկզբունքների «մարտնչող» տարբերակ: Եվրախորհրդարանը, համարելով, որ կան «անհանգստացնող տվյալներ Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական բանակների ապօրինի գործողությունների վերաբերյալ, որն արտահայտվում է պարբերաբար կատարվող զորավարժություններով, ռազմական տեխնիկայի և անձնակազմի նորացմամբ և պաշտպանական գծերի հզորացմամբ», խորհուրդ է տալիս Հայաստանի հետ ասոցացման պայմանագրի բանակցությունները պայմանավորել 2010թ. մայիսի 20-ի Եվրախորհրդարանի զեկույցի պահանջներով, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի նկատմամբ ԵՄ ռազմավարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին: Այդ պահանջների մեջ Եվրախորհրդարանը դնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ իրական առաջընթացը` «ներառյալ շփման գծի ապառազմականացումը, դիպուկահարների հեռացումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսհանումը և այս տարածքների վերադարձը Ադրբեջանին», կարևորում է «միջադեպերի կանխարգելման մեխանիզմի ստեղծումը և շփման գծում ու դրա շուրջը տեղի ունեցող միջադեպերի արագ և ամբողջական քննությունը, փախստականների և տեղահանված անձանց իրենց օջախները վերադառնալու իրավունքը, ինչպես նաև անվտանգության առումով իրական միջազգային երաշխիքները` ներառյալ միջազգային խաղաղապահ գործողությունը` նպատակ ունենալով նպաստավոր պայմաններ ստեղծել ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ ազատ արտահայտման համար»:
Ամբողջ բանաձևում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես օբյեկտ, ոչ մի խոսք չկա նրա ժողովրդի և իշխանությունների մասին: Կարող ենք կարծել, որ բանաձևը կազմողները տեղյակ չեն Լեռնային Ղարաբաղին: Հակամարտությունը ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը արդյունք է 1997թ. սկսած ՀՀ արտաքին քաղաքականության և ավելի է ամրապնդվել երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում: Եթե հաշվի առնենք, որ բանաձևը կազմողները հիմնականում հղում են կատարում վերջին չորս տարվա զարգացումներին, ապա այս միտման պատճառներն ավելի ակնհայտ կդառնան:
Եվրախորհրդարանը կոչ է անում «հիշեցնել բոլոր կողմերին, որ չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանք, ընդգծում որ ուժի դիմելու բոլոր սպառնալիքները կվնասեն միջազգային հանրության համապատասխան ջանքերը: Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վստահություն ստեղծելու միջոցներ ձեռնարկել շփման գծի երկայնքով, ինչպես դիպուկահարների հետքաշումը, ամբողջ հրետանու հանումը շփման գծից և դրա օգտագործումից հրաժարումը, ԵԱՀԿ դիտորդների թվի էական ավելացումը, որպես նախնական քայլ մինչև ՄԱԿ-ի մանդատ ունեցող և խաղաղության պայմանագրի շրջանակներում գործող բազմազգ խաղաղապահ զորքերի տեղադրումը, կոչ է անում Հայաստանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղ ուղարկել զորակոչիկներին»:
Խաղաղապահ զորքերի տեղադրումը նույնպես Մադրիդյան սկզբունքների համատեքստում է, այստեղ նաև կոչ է անում հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և հետ կանչել դիպուկահարներին, ինչի ուղղությամբ բազմիցս նշել են հայկական կողմերը և «բողոքել» համանախագահներին: Սրանով, կարծես, փորձվում է հավասարակշռություն ստեղծել առաջարկների մեջ: Սա միևնույն ժամանակ փաստում է, որ Ադրբեջանի կողմից ռազմական շանտաժի օգտագործումը տալիս է իր արդյունքները` հետագայում դրանից հրաժարվելը որպես զիջում ներկայացնելու համար:
Եվրախորհրդարանը նաև առաջարկում է հետաքննել հայկական իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի «օկուպացված տարածքներում բնակչության ավելացման նպատակով բնակավայրերի կառուցմանը վերաբերող պնդումները»:
Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում մեծացնել ԵՄ դերը հակամարտության կարգավորման գործում: Մասնավորապես այն առաջարկում է ուժեղացնել հակամարտությունները լուծելու ԵՄ ունակությունը և խաղալ միջնորդի դեր` մեծացնելով Մինսկի խմբի ջանքերին օժանդակությունը և առաջարկելով խաղալ ավելի ակտիվ դեր հակամարտության կողմերի միջև վստահությունը խորացնելու համար,ներառյալ ավելի ինտենսիվ բանակցությունների մղելը: Նրանց օգնել ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերով` նպատակ ունենալ մեծացնել խաղաղ կարգավորմանն ուղղված փոխադարձ համաձայնությունների աջակցությունը, հակամարտությունից տուժած գոտիներում օգնություն ցույց տալ հումանիտար ծրագրերին, մասնավորապես աջակցել ականազերծման աշխատանքներին:
Նշենք, որ 2000 թվականից Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներով է զբաղում The HALO Trust ամերիկաբրիտանական կազմերպությունը, 2011թ. Բրիտանական կողմը դադարեցրեց ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի ծրագիրը, ինչը դանդաղեցրեց կազմակերպության գործունեությունն Արցախում: ԵՄ կարող է ֆինանսավորել ծրագիրը, ինչը նշանակում է, որ հինգ տարի հետո Արցախի տարածքն ամբողջովին ականազերծված կլինի:
Եվրախորհրդարանը առաջարկում է նաև «խաղալ կարևոր դեր ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ, աջակցել հայկական և ադրբեջանական համայնքների միջև վստահության միջոցների իրականացմանը և տարածել խաղաղության, հաշտության և վստահության գաղափարներ բոլոր ճամբարներում: Պնդել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ԵՄ ներկայացուցիչների առանց նախապայմանների մուտքի անհրաժեշտության վրա»:
Նշենք, որ ժողովուրդների միջև վստահությանն ուղղված ծրագիր ԵՄ իրականացնում է դեռևս 2003-ից: Այդ ժամանակ բրիտանական International Alert, Conciliation Resources և London Information Network on Conflicts and State Building (LINKS) կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծվեց մի կոնսորցիում, որը պետք է եվրոպական քաղաքացիական հասարակության ջանքերն ուղղեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այժմ այս կոնսորցիումը` The European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh-ը միավորում է International Alert, Conciliation Resources, Conflict Management Initiative, Kvinna till Kvinna and the London Information Network on Conflicts and State Building (LINKS)կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հասարակական ջանքերին աջակցելու համար: Կարծում եմ` բանաձևի հեղինակները անտեղյակ են եղել ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագրի մասին, որն ի դեպ լիարժեքորեն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հասարակական սեկտորին: Պետք է նկատել նաև, որ ԵՄ, ինչպես նաև այլոց ջանքերն այս ուղղությամբ զգալի արդյունքներ չի տվել, ծրագիրը սկսելուց հետո ռազմական հռետորաբանությունն ավելի է սաստկացել, երեք երկրների հանրություններն էլ ավելի են հեռացել վստահության, հաշտության ու խաղաղության գաղափարներից:
Բանաձևը նաև կոչ է անում քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես համանախագահ Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու հնարավորությունը:
Թեև Եվրախորհրդարանն ընդամենը ներկայացուցչական մարմինն է` խորհրդատվական ֆունկցիաներով, այնուամենայնիվ այս բանաձևի առկայությունը լրջորեն պետք է մտահոգի հայկական երկու հանրապետությունների հասարակություններին: Սա ՀՀ և ԼՂՀ իշխանությունների, ինչպես նաև Արցախի հասարակական կազմակերպությունների և վերլուծական շրջանակների լուրջ բացթողումն է:

Հայկ Խանումյան