Լրահոս

12.05.2012 13:51


Պակիստանում փորձել են պայթեցնել կալանավորներին տեղափոխող ավտոբուսը

Պակիստանում փորձել են պայթեցնել կալանավորներին տեղափոխող ավտոբուսը

Կալանավորներ տեղափոխող ոստիկանական ավտոբուսի ճանապարհին ռումբ է պայթել, ինչի հետևանքով մեկ ոստիկան է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի արևմտյան Փեշավար նահանգում։

Կալանավորներից ոչ ոք չի տուժել, վիրավորվել են 5 ոստիկան և 12 պատահական անցորդ։Պակիստանի հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել։ Պայթյունը իրականացնելու մեջ կասկածվում է «Ալ–Քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը, սակայն ոչ մեկը դեռևս ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա չի վերցրել։

Այս խորագրի վերջին նյութերը